Ծեծկռտուք՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, ծեծկռտուք է տեղի ունենում: Նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հյուրանոցային համալիրի թիվ 8 քոթեջից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել մի քանի անձանց:
Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Շավարշ Հակոբյանը, 31-ամյա Էդուարդ Սարգսյանը, 31-ամյա Տիգրան Գրիգորյանը, 28-ամյա Լեյլա Սեդոյանը, և Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Հայկ Վարդանյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել Երևանի բնակիչ, 33-ամյա Սվետա Միսակյանի մարմնի տարբեր մասերին: Նշված անձինք բաց են թողնվել: Ս. Միսակյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդագրություն տալուց: