Զորամասի հրամանատարի նկատմամբ սպանության փորձ կատարողը կալանավորվել է
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատությայն փոխգնդապետ Արա Պողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Հարություն Սարգսյանի նկատմամբ:
Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել էին հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել էր նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը։
Հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն էր հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել էր ոստիկանության Մալաթիայի բաժին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։