Մխիթարյանի խաղի գնահատականը (լուսանկար)
ՍպորտԵվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալել էր «Նապոլի»-ին:
Ինչեպս արդեն տեղեկացրել ենք, հանդիպումն ավարտվել է լոնդոնյան թիմի հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Whoscored-ը գնահատել է ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել լոնդոնյան թիմի խաղացող Մեյտլենդ Նայլզը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստացել է 6.4 գնահատականը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում չի եղել. նա խաղին մասնակցել է 67-րդ րոպեից: