«Ես տեսա Ուկրաինայի նսեմացումը». Տիմոշենկոն՝ Պորոշենկո-Զելենսկի բանավեճի մասին (տեսանյութ)
Տեսանյութեր«Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն ասել է, որ Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին, ընդհատելով հեռախոսազրույցը նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, դրանով «նսեմացրել է ուկրաինական պետությունը»։ Տիմոշենկոյի հայտարարությունը հրապարակվել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ես տեսա նախագահի պաշտոնի կարգավիճակի նսեմացում։ Ես տեսա ուկրաինական պետության նսեմացում»,- ասել է Տիմոշենկոն։
Նա նաև նշել է, որ ուկրաինացիները չէին ցանկանա դառնալ քաղաքական գործիչների՝ նման երկխոսության վկաները։