00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իջևանցիները բացել են ճանապարհը․ մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջները Տավուշի մարզպետը փորձում է ընդհանուր հայտարարի գալ ճանապարհը փակած ցուցարարների հետՀայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Իտալիայի Մ19 թիմինԻջեւանում բախումից տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի«Արարատ-Արմենիա»-ն պարտվեց և լքեց պայքարը (տեսանյութ)Իսպանիայի Մ19 հավաքականն ու Պորտուգալիայի Մ19 հավաքականը չպարզեցին հաղթողինԲախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ) Էդ փորձառու կադրերը չե՞ն Հայաստանը հասցրել էն վիճակին․ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը Հայաստանը նոր ատոմակայան կունենա Ամենամեծ ձեռքբերումս ժողովրդավարությունն է․ Փաշինյան

Ես միշտ աշխատում եմ շպարով չփոխել մարդուն. հարցազրույց դիմահարդար Մանե Սահակյանի հետ (ֆոտոշարք)

ԼՈՒՐԵՐ․com-ի զրուցակիցը հայտնի դիմահարդար Մանե Սահակյանն է:

Մանեն առաջին մասնագիտությամբ երաժիշտ է: Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Նորաձևության հանդեպ հետաքրքրությունները միշտ մեծ են եղել, այդ պատճառով էլ 13 տարի առաջ որոշել է մասնագիտանալ դիմահարդարության ոլորտում: Դիմահարդարման ոլորտում առաջին քայլերը նրան սովորեցրել է Հրանուշ Եղոյանը` «Սերգեյ Զվերև» արվեստի ակադեմիայում: Այնուհետև Մանեն շարունակել է վերապատրաստվել՝ մասնակցելով բազմաթիվ օտարերկրյա դասընթացների և մրցույթների: Հիմա էլ, երբ ձեռք է բերել և՛ պրոֆեսիոնալիզմ, և՛ ճանաչում, Մանե Սահակյանը չի դադարում մասնագիտանալ իր ոլորտում, վստահ է` դիմահարդարումը նորաձևության մի ճյուղ է, որը մշտապես պահանջում է սովորել: Մեզ հետ զրույցում Մանեն կիսվեց իր մասնագիտական հմտություններով և հայուհիներին փոխանցեց ճիշտ շպարվելու՝ իր խորհուրդները:

-Ինչպե՞ս եղավ Ձեր մասնագիտական անցումը երաժշտությունից դեպի դիմահարդարում:

-Հասկացա, որ ինձ մշտապես հետաքրքրել է նորաձևությունը, մասնավորապես՝ դիմահարդարումը։ Սկզբնական շրջանում՝ աշխատելով ինձ համար ամենահաջողակ, ամենագրագետ դիմահարդարներից մեկի՝ Հրանուշ Եղոյանի կողքին` որպես դիմահարդար և զուգահեռ մասնակցելով միջազգային տարբեր մրցույթների, մեծ փորձ ձեռք բերեցի։ Այնուհետև, 2014 թվականին ստեղծեցի իմ դիմահարդարման սրահը, որտեղ սկսեցի նաև դիմահարդարման դասընթացներ։ Այնուհետև, 4 տարի անց, հասկացա, որ միայն դիմահարդարումն արդեն քիչ է, և մենք ընդլայնվեցինք, ստեղծեցինք գեղեցկության սրահ, որտեղ մատուցվում են տարբեր ծառայություններ և աշխատում են բարձրորակ մասնագետներ։

-Դիմահարդարման ոլորտում, տասներեք տարվա մասնագիտական փորձի ընթացքում, ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել:

Գիտեք, տարիներ ի վեր լինելով այս ոլորտում, և մեծամտություն չթվա` լինելով կայացած, ես չեմ կարծում, որ ես ունեմ մրցակիցներ: Այս ոլորտում ես ունեմ շատ ընկերներ և ես իմ ընկերներին երբեք չեմ կարող համարել ինձ մրցակից: Իմ մոտեցումն այնպիսին է, որ ես երբեք մրցակցության մեջ չեմ դնում ինձ: Շատ դիմահարդարներ կան, որոնց աշխատելաոճը գուցե չեմ ընդունում, որոնք չունեն համապատասխան կրթություն կամ հմտացած չեն, բայց իրենց մասնագետ են համարում, իրենց առավել ևս մրցակից չեմ համարում, բայց և չեմ մեղադրում: Իրենք, եթե կարողանում են ոճ թելադրել մարդկանց թեկուզ 10% -ին, դա ողջունելի է, որովհետև ինքս էլ տասներեք տարիների ընթացքում ամեն ինչի հասել եմ աստիճանաբար:

Վերջերս գտնվում էիք ԱՄՆ-ում: Դիմահարդարման ի՞նչ նորամուծություն եք բերել Ձեզ հետ:

Ես հիմա նաև բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց Հայաստանի հետ կապս միշտ պահելու եմ: Վերջին շրջանում ես 6 ամիս մնացի ԱՄՆ-ում և նայելով այնտեղի ոճը` հասկացա, որ հայ աղջիկներն ամենուր ամենագեղեցիկն են, ամենախնամվածն են: Նորաձևության տենդենցներն անընդհատ կրկնվում են, մի ոճը մի ընթացք պասիվանում է, հետո նորից ակտիվանում: Պետք նշեմ, որ վառ գույները, փայլերը մեզ մոտ կրկին շատ ակտուալ են: Հատկանշականն այն է, որ իմ տարիների փորձը ինձ սովորեցրել է, որ անկախ տենդենցից, դու պիտի շարժվես հաճախորդի ոճով: Էական չէ, թե տվյալ շրջանում ինչն է ավելի ակտուալ, եթե հաճախորդն իրեն այլ ոճում ազատ չի զգում, դու չես կարող նրան ստիպել, որ դա է ակտուալ, և նա այդպես ընտրի: Մենք` մասնագետներս, միայն կարող ենք խորհուրդ տալ, թե ինչն է մոդայիկ այդ ժամանակահատվածում, բայց պետք է առաջնորդվենք հաճախորդի ուզած ոճով:

Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ում ևս դիմահարդարման սրահ բացեք:

Իրականում ինձ շատ են հարցնում այդ մասին, բայց ես դեռ նման որոշման չեմ հանգել: ԱՄՆ-ի հետ ունեցած իմ մասնագիտական նպատակներն այն են. ուզում եմ արտադրել իմ սեփական բրենդով կոսմետիկան: Չգիտեմ, թե այս առումով ծրագրերս երբ կիրականանան, բայց միանշանակ իրականացնելու եմ:

Երբևէ Ձեզ դիմե՞լ են շպարի միջոցով տարիքը կոծկելու խնդրանքով, կամ անհարթ և սպիով մաշկ ունեցողները խնդրե՞լ են թաքցնել թերությունները:

Ես չեմ ընդունում շպարի միջոցով մարդուն անճանաչելության հասցնելը, փոխելը: Ես իսկապես շատ եմ գնահատում և հարգում մեր տարեցներին, որովհետև, վստահեցնում եմ Ձեզ, նրանք շատ ավելի խնամված են, քան մենք` երիտասարդներս: Առանձնահատուկ մասնագիտական գաղտնիք կիրառել պետք չէ այդ պարագայում, միակ գաղտնիքն այն է, որ դու շպարելիս չկորցնես նրանց խնամվածությունը, փորձես նրանց ավելի պայծառ ցույց տալ: Ես միշտ աշխատում եմ շպարով չփոխել մարդուն, նրա դեմքի արտահայտությունը, եթե նա նման ցանկություն չի հայտնել, որովհետև դիամահարդարումը, ամեն դեպքում, պլաստիկ վիրահատություն չէ:

Ձեր սրահը միշտ լեցուն է և՛ հաճախորդներով, և՛ ուսանողներով։ Ի՞նչ ժամանակացույցով եք ընդունում ուսանողների, և արդյո՞ք հնարավոր է, որ Ձեր լավագույն ուսանողները հետո շարունակեն աշխատել Ձեզ մոտ:

Իրականում, մեր դասընթացները տարբերվում են մնացած բոլոր սրահների դասընթացներից, որովհետև մենք մեր ուսանողներին չենք հանձնարարում գնել, այլ տրամադրում ենք պրոֆեսիոնալ նյութեր ու վրձիններ, որոնք մնում է ուսանողներին նվեր, իսկ նյութերը ամբողջ ուսման ընթացքում տրամադրում է սրահը: Ես ուզում եմ, որ իմ ուսանողներն ամենասկզբից տարբերեն լավ և վատ վրձինը, սովորեն աշխատել պրոֆեսիոնալ նյութերով, իսկ հետո նրանք այլևս երբեք չեն աշխատի անորակ նյութերով և վրձիններով: Ուսման վերջում տրվում է վկայական։ Իմ բոլոր աշխատողները եղել են իմ լավագույն ուսանողները: Ամեն անգամ, երբ մեզ նոր դիմահարդար է պետք լինում, մենք բացում ենք մեր արխիվը, գտնում մեր լավագույններին և հրավիրում աշխատանքի: Մենք ունենում ենք նաև դասընթաց «Ինքդ քեզ դիմահարդար», որտեղ աղջիկները կարող են սովորել իրենք իրենց ճիշտ շպարել և ճիշտ կոսմետիկ միջոցներ ընտրել։

Այս թեմայով
Լրահոս
18 Հուլ
Իջևանցիները բացել են ճանապարհը․ մարզպետը խոստացել է կատարել նրանց պահանջները Բռնությունը, որպես հարցեր բարձրացնելու և լուծում պահանջելու մեթոդ, անընդունելի է. Գայանե ԱբրահամյանՏավուշի մարզպետը փորձում է ընդհանուր հայտարարի գալ ճանապարհը փակած ցուցարարների հետԻջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծինԲախումների հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ«Խորովածի համահայկական փառատոն» այս տարի չի լինի. Սեդրակ ՄամուլյանՁեզ իրո՞ք թվում է, որ այդ եղանակով ինչ-որ բան կկորզեք Նարեկի հորից կամ հորեղբորից. Արփինե ՀովհաննիսյանՀարսանիքի ժամանակ թունավորվել է 80 մարդ, որից 15-ը` երեխաներԺողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է. Արմեն Աշոտյան «Պարոն Փաշինյան, կուշտ փորով երևանցիներին ուղարկել ես քո հարևանի վրա». բախում Իջևանում Իջևան-Երևան ճանապարհին 100-ից ավելի մեքենաներ մնացել են խցանման մեջ Երևանում օտարերկրացի ուղևորներից բջջային և գումար վերցրած տաքսու վարորդը բերման է ենթարկվել Հայերենն ընդգրկվել է Ռուսաստանում ամենից շատ կիրառվող լեզուների տասնյակում Կպաշտպանի՞ ԲԴԽ-ն դատական իշխանության անկախությունը. Ռուբեն ՄելիքյանՀայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Իտալիայի Մ19 թիմինԻջեւանում բախումից տուժած ոստիկանների թիվը հասել է 11-ի«Արարատ-Արմենիա»-ն պարտվեց և լքեց պայքարը (տեսանյութ)Իջևանում ցուցարարները սպասում են ոստիկանապետ ՕսիպյանինԲողոքի ակցիա Հայկ Մարությանի դեմ` նախընտրական խոստումները կատարելու պահանջով (տեսանյութ) Իսպանիայի Մ19 հավաքականն ու Պորտուգալիայի Մ19 հավաքականը չպարզեցին հաղթողինՄիհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպը» սնանկ է ճանաչվել«Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք. Նիկոլ ՓաշինյանՎրաստանի վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 14-ամյա տղան գիտակցության է եկելՄահացել է «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմի ռեժիսոր Յուրի Պրոխորովը Բախում Իջևանում․ կան վիրավորներ (տեսանյութ) Հերթական անօրինականությունը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կողմից․ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դատարաններին քննադատելը պետք է լինի մասնագիտական տիրույթում. Արամ Վարդևանյան Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստանի դատական համակարգն իրեն անտեր է զգում, ման է գալիս տիրոջ. Նիկոլ Փաշինյան ՌԴ-ում Հայաստանի դեսպան Տողանյանը ներկայացրել է Լազարյան ճեմարանի վերանորոգված շենքը (տեսանյութ) Հորդորում եմ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)Նոր զարգացումներ «նավթակիրների հակամարտության» շրջանակում Լարված իրավիճակ Իջևանում. կրկին փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը (տեսանյութ)Հայտնի են Ռուսաստանում վթարից զոհված ՀՀ 4 քաղաքացիների անուններըՀեղափոխության դավաճանությունն այլևս պաշտոնապես փաստ է. Հայկ Մարտիրոսյան Էդ փորձառու կադրերը չե՞ն Հայաստանը հասցրել էն վիճակին․ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը Իլոն Մասկը ներկայացրել է մարդու մտքերը «կարդացող» նոր չիպերը (տեսանյութ)Ներթիմային «գզվռտոցը» շարունակվում է. Բադասյանին քարտ-բլա՞նշ են տվել54-ամյա Էլիզաբեթ Հարլին թոփլես լուսանկար է հրապարակել46 երթուղու ավտոբուսից գողություն կատարած անձը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանը և Հռոմի Սուրբ Աթոռի նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր Հայաստանը նոր ատոմակայան կունենա Հրդեհ է բռնկվել սահմանամերձ Խաչիկ գյուղի մոտակայքում Ամենամեծ ձեռքբերումս ժողովրդավարությունն է․ Փաշինյան Հարձակվել են ռեստորանի վրա, որտեղ թուրք դիվանագետներ են գտնվել. կան զոհեր (տեսանյութ)Ոստիկանության ծառայողները հարգանքի տուրք մատուցեցին ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին (տեսանյութ)Սիրուշոյի նոր լուսանկարները՝ ՏորոնտոյիցՄնացականյանն ու Ռիքերն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացինՀայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացման ծրագրերը Բացահայտվել են քաղավիացիայի ոլորտում 2013-2018թթ. կատարված կոռուպցիոն չարաշահումներ