00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երևանի ավագանու նախկին անդամն աղբարկղներին փակցնում է Մարությանի լուսանկարը (տեսանյութ)«Մի քանի շենքի կոյուղաջուր լցվում է մեր շենքի տակ»․ բնակիչները դժգոհում են՝ հոտը տներն է լցվելՀայկ Մարտիրոսյանը երկրորդն է արագ շախմատում Քննչական կոմիտեում կայացել է հասարակական-մոնիտորինգի խմբի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում Պետությանը պատճառված 46․6 մլրդ դրամի վնասից վերականգնվել է 22.6 մլրդ-ը․ ԱԱԾ Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը. Բոլթոն Գերեզմանում վիճաբանության ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահարել է 16-ամյա պատանունԱրման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող փոքրիկ Վիկտորյայի երազանքըԳրանցվել է հրդեհների աննախադեպ աճ

«168 ժամ». Լուրջ ահազանգ Փաշինյանի համար

«168 ժամ» թերթը գրում է.

«Մինչ տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում տարեսկզբին սպասվածից մի բան էլ բարձր է, արտաքին առեւտրի շրջանառությունը, մասնավորապես՝ արտահանումը, հսկայական տեմպերով նվազում է։ Այնինչ թվում է, թե այդպես չպիտի լիներ։ Տնտեսական աճը պիտի հանգեցներ նաեւ արտահանման ծավալների ավելացմանը։ Ինչպես հայտնի է, տարեսկզբի երկու ամիսներին պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում ակտիվության 6,5 տոկոս աճ է գրանցել։ Բայց այդ աճը ոչնչով չի նպաստել արտահանման ավելացմանը։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչի շնորիվ է գրանցվել տնտեսական ակտիվությունը։

Տարեսկզբին տնտեսությունը նստած է եղել հիմնականում երեք ոլորտների վրա` շինարարություն, ծառայություններ եւ առեւտուր։ Խոսքը ներքին առեւտրի մասին է, որը երկնիշ աճ է գրանցել` ավելի քան 11 տոկոս։ Ու որքան էլ տարօրինակ է, նույն ժամանակահատվածում արտաքին առեւտուրը ոչ պակաս մեծ տեմպերով կրճատվել է։ Ստացվում է, որ տնտեսության իրական հատվածում աշխուժություն չկա, արտաքին առեւտուրը, այդ թվում` ներմուծումը, կրճատվում է, ինչը սովորաբար կապված է պահանջարկի հետ, հասարակության գնողունակությունը նվազում է, բայց ներքին առեւտուրը ծաղկում է։ Այդպես չի լինում։ Ուստի պետք է ենթադրել, որ գործ ունենք ոչ այնքան իրական, որքան հաշվարկային աճի հետ։ Մի բան, որը, սակայն, դժվար է ցույց տալ արտահանման դեպքում։ Արտաքին շուկաներում հայկական մատակարարումներն այս տարի դադարել են ավելանալ։

Տարեսկզբի երկու ամիսներին արտահանումը երկնիշ անկում է գրանցել։ Գրեթե 12 տոկոսով կրճատվել են արտաքին հատվածի մատակարարումները։ Սա խիստ մտահոգիչ երեւույթ է՝ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ ֆինանսական հատվածի համար։ Խնդիրն ամենեւին էլ հայտարարված տնտեսական հեղափոխությունը կամ տնտեսության տրանսֆորմացիան չէ, որի մասին երբեմն-երբեմն խոսում է կառավարության ղեկավարը, խնդիրը տնտեսության արտահանման պոտենցիալի եւ արտաքին շուկաներում երկրի մրցունակության թուլացումն է։ Եվ սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ կառավարությունն արտահանման խթանման կուրս է վերցրել` խոստանալով առաջիկա հինգ տարիներին ապրանքների եւ ծառայությունների մատակարարումներն արտաքին շուկաներում հասցնել ՀՆԱ 43-45 տոկոսին։ Հայաստանի արտաքին առեւտրի դիրքերը թուլացել են գրեթե բոլոր հիմնական գործընկերների հետ հարաբերություններում։ Նվազել է արտահանումը Ռուսաստան, որը հանդիսանում է Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերը՝ ինչպես տնտեսական միության տարածքում, այնպես էլ՝ ընդհանրապես։ Բայց այնպես չէ, որ խնդիրը միայն Ռուսաստանի հետ է։

ԱՄՆ-ի հետ արտաքին առեւտրի հարաբերությունները եւս չեն փայլում ակտիվությամբ։ Կրճատվել է՝ ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Տարեսկզբին Միացյալ Նահանգներ արտահանումը Հայաստանից նվազել է գրեթե 37 տոկոսով, թեեւ առանց այդ էլ ծավալը մի բան չէր։ Երկու ամսում այս շուկա է մատակարարվել ընդամենը 7,6 մլն դոլարի ապրանք։ Ոչ պակաս ակտիվ չի եղել նաեւ ներմուծման կրճատումը` գրեթե 32 տոկոս։ Հարեւան Իրանը եւս դադարել է նպաստել Հայաստանի արտահանման ակտիվացմանը։ Նախորդ տարվա համեմատ՝ այս շուկայում մատակարարումները կրճատվել են ավելի քան 3,5 անգամ.19 միլիոնի փոխարեն՝ այս տարի արտահանվել է ընդամենը 5 մլն դոլարի ապրանք։ Իրավիճակը ոչնչով չի տարբերվում Եվրամիության երկրների հետ հարաբերություններում։ Պակաս է արտահանվել 36,5 մլն դոլարի ապրանք, ինչը 31 տոկոսով քիչ է նախորդ տարվանից։ Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսում է տնտեսական հեղափոխության մասին, փաստն այն է, որ Հայաստանի տնտեսության վիճակը լավ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
22 Հուլ
Գավառի պետթատրոնում պարային ներկայացում տվեց ֆրանսիական «Ուռա» խումբը Երևանի ավագանու նախկին անդամն աղբարկղներին փակցնում է Մարությանի լուսանկարը (տեսանյութ)«Մի քանի շենքի կոյուղաջուր լցվում է մեր շենքի տակ»․ բնակիչները դժգոհում են՝ հոտը տներն է լցվելՀայկ Մարտիրոսյանը երկրորդն է արագ շախմատում Քննչական կոմիտեում կայացել է հասարակական-մոնիտորինգի խմբի հետ հանդիպումը Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում Պետությանը պատճառված 46․6 մլրդ դրամի վնասից վերականգնվել է 22.6 մլրդ-ը․ ԱԱԾ Տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 25%- ով Իրանն անմիջականորեն սպառնում է Արևմտյան կիսագնդի երկրների անվտանգությանը. Բոլթոն Գերեզմանում վիճաբանության ժամանակ 18-ամյա երիտասարդը դանակահարել է 16-ամյա պատանունԱրման Թաթոյանն օգնել է իրականացնել տեսողական խնդիրներ ունեցող փոքրիկ Վիկտորյայի երազանքըԳրանցվել է հրդեհների աննախադեպ աճ Հայաստանի նման երկիրը պետք է լինի լավագույնը. նախագահ Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» քոլեջ Նույնիսկ դիկտատուրայում նման բան գոյություն չունի․ ֆրանսահայ փաստաբանը՝ Քոչարյանի գործի մասինՈղբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել էՀայաստան-Սփյուռք գործընկերությանը հաղորդել նոր որակ. Ավինյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքին Արցախի Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալներ ունի ԱԱԾ-ն «Վահան-2019» սահմանային օպերացիա է իրականացնում Գավառ քաղաքում անցկացվեց «Թաղիքի օր» ցուցահանդես-տոնահանդես Մենք պետք է ունենանք ռազմավարություն, ծրագիր. նախագահ Սարգսյանն ավարտել է այցը Լոռու մարզՀեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը. Նիկոլ Փաշինյան Երիտասարդ երկրպագուն Ռոնալդուի հետ «Յուվենտուս»-ի խաղը դիտել է պահեստայինների նստարանից (տեսանյութ)Խուզարկությունն իրականացվել է Քոչարյանի գործով փաստաթղթեր, կրիչներ հայտնաբերելու և առգրավելու համար․ փաստաբան«Լիվերպուլ»-ը պարտվեց (տեսանյութ)Սա արդեն չի տեղավորվում ոչ մի ադեկվատության մեջՕգոստոսից հայոց բանակի հինգ զորամասում զինծառայողներին սնունդ կտրամադրվի նոր կարգով ԵՄ-ն շատ հստակ աջակցությամբ է հանդես եկել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նկատմամբ․ՍվիտալսկիՌազմական անակնկալներ են լինելու․ Դավիթ Տոնոյանը նոր սպառազինության մասինԵրկար ժամանակով լույս չի լինելու Գանձակ համայնքում մեկնարկում են շինարարական խոշոր ծրագրեր Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում»«Գ.Ծառուկյան» հիմնադրամն օգնել է Գեղարքունիքի մարզի երեխաներին ռուսերենի անվճար դասընթացներ անցնել (տեսանյութ) Սևանա լիճն իդեալական մաքուր է․ վարչապետի օգնական (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում․ խոսնակՀնդկաստանում կայծակի հարվածից ավելի քան 30 մարդ Է զոհվել մեկ օրում. NDTVԱնհայտ անձանց հարձակման հետևանքով Մեքսիկայում հինգ մարդ Է զոհվել. EFEԼինել սպա՝ նշանակում է ստանձնել այնպիսի հանձնարարությունների կատարումը, որոնցից վերադառնալու հավանականությունը մեծ չէ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Իջևանում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձիՀայ դաշնակահարուհին Վիեննայում արժանացել է 1-ին մրցանակի Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել․ այն ամրացված էր ոտքերին Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի միգրանտների հետ կապված իրադրությունը Փաշինյանը ՊՆ-ում մասնակցում է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնմանը (տեսանյութ)Զելենսկու կուսակցությունն ավելի քան 42 տոկոս է հավաքում Ռադայի ընտրություններում ՀՀ-ում արտադրված տեխնոլոգիական արտադրանքը պետք է օգտագործվի նաև մեր երկրում. Արմեն Սարգսյան Աստղագուշակ՝ հուլիսի 22-ի համարՕրվա խորհուրդըՔիմ Քարդաշյանի «քնքուշ տղաները» (լուսանկար)Կրասնոդարը հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով (տեսանյութ) Հայտնի է դարձել Instagram-ից օգտվողների թվով առաջատար երկրների եռյակը Պետերբուրգում մետրոյի ուղևորը դանակահարել է 2 խուլուհամրի իր հարցին չպատասխանելու համար (տեսանյութ)
Ամենադիտված
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ) Ո՞վ է Սկանդինավիայի ամենացանկալի կինը, ում մասին երազում է 8 միլիոն մարդ (ֆոտոշարք)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներիցԻնչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) «Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Գլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)