Նոր տնկիներով է համալրվել ավտոշուկայի հարակից կանաչ գոտին
ОбществоՀամաքաղաքային ծառատունկի ժամանակ նոր տնկիներով են համալրվել ավտոշուկայի հարակից կանաչ գոտիները: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ Խաչիկ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից մայթերն ու սիզամարգերն ազատել էին կայանած ավտոմեքենաներից և մաքրել տարածքը:
Ծառատունկ է իրականացվել նաև Նուբարաշենի խճուղում: Էրեբունուց Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում կտնկվի շուրջ 900 բարդի: