Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
ՏեսանյութերՀունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ջուլֆալակյանը 5:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Դանիել Ալեքսանդրովին:
Հիշեցնենք, որ հայ մարզիկը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցչին: 1/8 եզրափակչում Ջուլֆալակյանը պարտվել է, սակայն նրան հաղթած գերմանացի մարզիկը հասել էր եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը հնարվորություն ստացավ պայքարել երրորդ տեղի համար:
Սփոփիչ առաջին գոտեմարտում Ջուլֆալակյանը հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, երկրորդ գոտեմարտում նույնպես հաղթանակ էր տոնել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում:
Լուսանկարն ու տեսանյութը` ՀԱՕԿ-ի