Զգուշացիր բարիներից և արդարներից
ԲլոգոսֆերաԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր տողատակով գրառում է արել: Չցանկանալով ուղղորդել որևէ մեկի կարծիքը այդ գրառումը մեկնաբանելով, եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:
Արփինե Հովհաննիսյանի գրառումը՝ ստորև.
«Նրանք անարդարություն եւ ցեխ են շպրտում մենակի հետեւից։ Սակայն, եղբայր իմ, եթե դու կամենում ես աստղ լինել, ապա այդ պատճառով չպետք է նրանցից պակաս շողաս։
Եվ զգուշացիր բարիներից եւ արդարներից։
Նրանք հաճույքով խաչում են նրանց, ովքեր իրենց համար իրենց սեփական առաքինություն են հայտնաբերում,-նրանք ատում են մենակին։
Նիցշե «Այսպես խոսեց Զրադաշտը»»