Վարչապետը դուստրերի հետ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դիտել է «Ձուկն առանց ջրի կամ suicide» ներկայացումը
Наука и культураՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ի երեկոյան դուստրերի հետ այցելել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և դիտել «Ձուկն առանց ջրի կամ suicide» մեկ գործողությամբ տրագիկոմիկական ֆանտազիա ժանրի ներկայացումը։
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացումը բեմադրվել է Լևոն Մութաֆյանի և Արմեն Խանդիկյանի համատեղ պիեսի հիման վրա, բեմադրության հեղինակն է Արմեն Խանդիկյանը: