Հարբած վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
ՀասարակությունԱպրիլի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 59-ամյա Սամվել Սարգսյանը՝ իր վարած Mitcubishi Grandis մակնիշի 34 PT 571 համարանիշի ավտոմեքենայով, Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
shamshya.com-ը հայտնում է, որ վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում:
Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: