Ապարանում վագոն-տնակ է այրվել, ևս մեկը՝ մասամբ
Արտակարգ ՊատահարՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 14-ին, ժամը 14:35-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Քառասուն աղբյուրների փողոցի տներից մեկին հարակից վագոն-տնակն այրվում է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել` 15:10-ին:
Այրվել են թիվ 7 տանը հարակից երկաթյա վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 12 քմ), վառելափայտ (մոտ 1 խմ) և թիվ 9 տանը հարակից վագոն-տնակը՝ ամբողջությամբ (մոտ 14 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: