Դանիելյանը, Մկրտչյանը և Սարգսյանը ԵԱ-ի առաջատարների թվում են
ՍպորտՀայ գրոսմայստերները Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից են:
Տեղի ունեցավ Եվրոպայի կանանց առաջնության 3-րդ տուրը: Մրցաշարի առաջատարների թվում ընթացող Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին:
Աննա Սարգսյանը հաղթանակ տոնեց Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Հոան Թան Թրանի նկատմամբ: Մարիա Գևորգյանը առավելության հասավ մրցաշարի ֆավորիտներից Դեյմանտե Կորնետի նկատմամբ:
Հաղթանակ տոնեց նաև Սիրանուշ Ղուկասյանը:
3-րդ տուրից հետո 22 շախմատիստուհի, որոնց թվում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, 2.5-ական միավորով գլխավորում են աղյուսակը:
Մարիա Գևորգյանը առաջատարներին զիջում է կես միավորով, իսկ Սիրանուշ Ղուկասյանը վաստակել է 1.5 միավոր: