Վրաստանի նախագահը, Ախալքալաքի Մշակույթի տնից դուրս գալուց տեսնելով գլխին ծաղկեպսակ դրած մի աղջկա, հարցրել է և պարզել, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը: Սալոմե Զուրաբիշվիլին ոտքով քայլել է դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը բարձր է գնահատել նախագահի այս չնախատեսված այցը:

«Սա շատ կարևոր քայլ է նախագահի կողմից, Դուք մեզ հարգել եք Ձեր այցով, սա մեծ կարևորություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում», – ասել է նա:

Այնուհետև Սալոմե Զուրաբիշվիլին ուղևորվել է դեպի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղ: