ՌԴ Հարավային ռազմական շրջանի տանկիստները Հայաստանում 2 հազ. միավոր ռազմամթերք են ծախսել ձմռանը
ԱյլՀայաստանում տեղակայված՝ ՌԴ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստության հագեցվածությունը ձմեռային տարեշրջանում 20 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ինչպես տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունից, Տ-72Բ տանկերի անձնակազմերը կատարելագործել են մարտական փոխգործակցությունը, կատարել են ուսումնական կրակի վարժանքներ, մեքենաները վարել են լեռնային կտրտված տեղանքի պայմաններում։ Տարբեր բարդության ճանապարհներին, այդ թվում՝ կտրտված տեղանքում մեկ անձնակազմը մեկ ամսում միջին հաշվով անցել է ավելի քան 50 կմ ճանապարհ։
Տանկիստներն ուսուցման ձմեռային շրջանում սովորել են կազմակերպել դարաններ, կատարել հակառակորդի դիրքի եզր և թիկունք ելքով մանևրներ, ինչպես նաև ժամանակակից համազորային մարտում ներդաշնակ գործել մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների հետ սերտ փոխգործակցությամբ՝ կիրառելով ժամանակակից տեղային հակամարտությունների և պատերազմների վարման փորձը։
Ուսումնական շրջանում տանկիստների հետ անցկացվել է 5 մարտավարական զորավարժություն, ավելի քան 10 կրակային վարժանք, մոտ 30 կրակային մարզում՝ ուսումնական կրակի վարժությունների գործնական կատարմամբ։ Ընդ որում, ծախսվել է ավելի քան 2 հազ. միավոր ռազմամթերք և ասվելի քան 5 հազ. լիտր վառելիք և քսանյութ։