00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Որքա՞ն է արժեցել Գորան Բրեգովիչի հոնորարը և ինչպե՞ս եք որոշել Ամանորի գիշերը հենց նրան հրավիրել (տեսանյութ)ԲԴԽ-ն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին Մենակ «Կենտրոն» վարչական շրջանի՞ն է տրված էս քեֆի հնարավորությունը․ Անի Խաչատրյան (տեսանյութ)Մայթը քայլելու համար է. Երևանի կենտրոնում տեղադրվել են արգելապատնեշներՎթար՝ Երեւանի կենտրոնում . «Օպել»-ի գազի բալոնը դուրս է շպրտվել. վարորդի վիճակը ծանր է Մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ Վիրավորված եմ ինձ զգում, երբ որևէ օլիգարխ մշակութային գործիչներին ստիպում է մասնակցել քյաբաբանոցի բացմանը. վարչապետ (տեսանյութ) Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալներով Հայաստանն եկող տարի առաջ կանցնի Ադրբեջանից Թրամփը եւ ԱՄՆ-ի առաջին տիկինը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողությանը Ընդունվեց հանրային կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի մասին օրենքների նախագծերի փաթեթը

«Նրանք, ովքեր հարձակվում են միասին»

1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հիմնական գործը արել է   հուտուների «Ինտերահամվե»  կամավորականների խմբավորումը։ Կինյառուանդա լեզվով Ինտերահամվե թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին»։ Այդ ցեղասպանությունը պատմություն է այն մասին, թե ինչ անմարդկային արհավիրքների կարող է հասցնել հասարակության մեջ ատելության քարոզը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը։                            

Նախաքաղաքացու օրը

Կհամարձակվեմ պնդել, որ մենք հայ հասարակությանը չենք ճանաչում։ Մենք լավ չենք պատկերացնում նրա շերտերը, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը, նրա իրական արժեքները և մնացած՝ այլ հասարակություններին բնութագրող որակները։ Պատմությունը եղել է ծանր, ուսումնասիրությունները՝ քիչ։

Մենք դեռևս ապրում ենք ուրիշների և հաճախ՝ ինքներս մեր մասին հորինած պատկերացումների և հորինվածքների շրջանակում։

Հետևաբար՝ ինքնաճանաչման փուլը, իրական ընկալման, դժվար խոստովանությունների փուլը առջևում է։ Եվ ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչերի է դա բերելու։ Ջինը արդեն բաց է թողնված, պրոցեսը կարծես թե անդառնալի է։ Եթե այս պրոցեսը մատնվի ինքնահոսի՝ միտումնավոր  կամ ոչ միտումնավոր, բայց անգրագիտության պատճառով սխալ ուղղորդվի, մենք ստանալու ենք մի իրականություն, որից միայն խուսափել է պետք։ Կա մեկ ճանապարհ՝ շատ զգույշ ու գրագետ ազդել պրոցեսների վրա, կրթել հասարակություն, թույլ չտալ վտանգավոր միտումներ։

 

Երբ հարթակից հնչեց հասարակությունը սև ու սպիտակի բաժանելու հրահանգը, երբ հորինվեց հեղափոխություն և հակահեղափոխություն բաժանումը, հնի ու նորի բանաձևը, ինձ համար պարզ էր, որ սխալի ստարտի կոճակը սեղմել ենք։ Իսկ երբ նկատեցի, որ հարթակում՝ բանախոսի հետևում կանգնած կիրթ մարդիկ ծափահարում են, այլևս չմնաց ոչ մի կասկած, որ մտնում ենք բարդ ու վտանգավոր փուլ։

Եթե հարթակը ավելի զուսպ լիներ, կարելի էր ենթադրել, որ կա մի շերտ, որը հասկանում է, որ որևէ դեպքում, որևէ նպատակի համար չի կարելի հասարակությունը բաժանել ներքին թշնամիների։ Որովհետև դրանից մինչև «Նրանք, ովքեր հարձակվում են միասին» հեռու չէ։

Ոչ մի դեպքում չի կարելի հայ հասարակությանը խրախուսել մատնություն անել. դեմը չենք առնի։ Դրա սաղմերն արդեն նկատվում են։ Այս հասարակությանը դեռ ոչ ոք չի բացատրել 37-ի սուտ մատնության և «հանուն ճշմարտության և օրենքի» վարքագծի տարբերությունը։ Տնտետուն, գյուղ առ գյուղ թշնամանալու են, ու հետո երկար տարիներ հնարավոր չի լինելու հաշտեցնել։

Այս հասարակությունը չգիտի շատ բաներ, որովհետև չեն ասել, չեն սովորեցրել՝ սերունդներ շարունակ։ Փոխարենը՝ փայլուն գիտի մեկի վրա զանգվածային, «շատով» հարձակվելու արվեստը։ Տրանսգենդերի պատմությունից միակ շահողը Նազենի Ղարիբյանն էր։ Մինչ տրանսգենդերի ելույթը հայ հասարակության թիվ մեկ կոնսոլիդացված թիրախը Ն. Ղարիբյանն էր։ Մեր հասարակությունն անընդհատ սպասում է, որ մեկին նշանակեն թիրախ, ու իրենք տոտալ զանգվածներով հարձակվեն։ Ապահով հարձակվեն։ Նազենի Ղարիբյանի վրա հարձակվել էին բոլորը ու նաև նրանք, ովքեր երբևէ օպերան ներսից չեն տեսել, և այդ հեռանկարը նրանց չի սպառնում։ Տրանսգենդերը փրկեց Նազենիին՝ իր վրա վերցնելով համայն հայության ցասումը։

Բայց այս շղթան շատ դժվար է լինելու կանգնեցնել. վաղը կմոռանան տրանսգենդերին ու կանցնեն հաջորդին, հետո՝ մյուսին, հետո՝  հարյուրերորդին։ Ենթադրաբար՝ ոմանց հանդեպ ագրեսիան սոցցանցերից մի օր կանցնի իրական կյանք, ու մենք կունենանք հաշվեհարդարների սահմռկեցուցիչ պատմություններ։

Այս հասարակությանը ոչ ոք երբևէ չի կրթել, բայց մինչև վերջին գիծը օգտագործել են նրա անկրթությունը. օգտագործել, օգտագործել, օգտագործել։

Այս առումով ամենաբնորոշը Հայաստանի ամենաթունավոր հարթակին վերածված՝ օպերայի հարթակն էր։ Անկախության ձևավորման տարիների ազնիվ, ինքնաբուխ, ազատ մտքի հարթակից այն սահուն փոխակերպվեց քաղաքական հաշվենկատ առևտրի ու մանիպուլյացիաների հարթակի։ Գուցե ՝ դա համարժեք պատասխանն էր իշխանությունների՝ ոչ հասուն քաղաքական պահվածքի և այլ որակների։ Ինչ էլ որ լինի պատճառը, հետևանքն եղավ այն, որ, վաղ 2000-ականներից սկսած, այս հասարակության տարբեր սերունդներին թունավորել ու մոլորեցրել են այդ հարթակից, ներշնչել սեփական շահով պայմանավորված գաղափարներ, ներարկել ատելություն, սերմանել պառակտում ու թշնամանք, տարածել ամենագռեհիկ ստերը՝ բամբ, ճղճղան, երգեցիկ, հոգևոր և այլ տիպի ձայներով։ Նայած, թե ով՝ ինչ փուլում։ Այսօր այդ հարթակն իր բովանդակային ու գեղագիտական ողջ «հմայքով» սահուն տեղափոխվել է սոցիալական ցանցեր։

Այն, ինչը սկսվեց կատարվել սոցիալական ցանցերում մեկ տարի առաջ ու շարունակվում է առ այսօր, դա մենք ենք, մեր հասարակությունը։ Եթե մարդը դրսևորում է նման վարքագիծ ու արժեհամակարգ սոցցանցերում, ապա նույնին ընդունակ է տանը, ընտանիքում, աշխատավայրում, բանակում, փողոցում՝ ամենուր։ Սա ինքնին արդեն լրջագույն խնդիր է։ Սրա ամենալուրջ պատնեշը, ամենաէֆեկտիվ լուծումը կլիներ այն, որ նոր իշխանությունը որպես քաղաքացի լիներ ավելին, քան՝ իր համակիրների սոցցանցը։  Իշխանությունը Հայաստանում միշտ պետք է լինի ավելի զուսպ, քան հասարակությունը, ավելի հանդուրժող, քան հասարակությունը, ավելի լայնախոհ, քան հասարակությունը, ավելի հստակ, քան հասարակությունը։ Երբեք իշխանությունը Հայաստանում չպետք է տուրք տա հանրային ագրեսիվ կամ հետադիմական հոսքերին։ Երբեք, ոչ մի պայմանով։  Իսկ այսօրվա պայմաններում թերևս կա անհրաժեշտություն՝ միասին տոնելու մի օր, և այն պիտի կոչվի Նախաքաղաքացու օր։

Շատ զգույշ պետք է լինել լրատվամիջոցների և լայվերի զանգվածային ազդեցության հարցում։ Դրանք մեր տիպի հասարակությունների վրա ունենում են տասնապատիկ ավելի ուժեղ ազդեցություն, և շատ հեշտ է այս կամ այն մարդու կամ խավերի հանդեպ չարություն ու թշնամանք ձևավորել։ Սա շատ խաբուսիկ հաջողություն է, որովհետև անձերը ժամանակի ընթացքում կփոխվեն, իսկ սերմանված չարությունը շատ երկար է մնալու և անընդհատ ձգտելու է պարպվել՝ նոր հասցեներ  փնտրելով։ Կար մի լրատվամիջոց՝ «Հազարավոր բլուրների ազատ ռադիո և հեռուստատեսություն» RTLM, որը մի երկրում այնքան սև ու սպիտակի քարոզ արեց, որ դա վերջացավ աննկարագրելի ողբերգությամբ։

«Ատելության ռադիոները», ճակատագրի հեգնանքով, իրենց անվան մեջ   հաճախ կրում են «ազատ» և «ազատություն» բառերը։

Շատ զգույշ պետք է լինել լայվերի դաշտում։ Որովետև ոչ մի ֆեյք երբեք այդքան վնաս չի կարող տալ, այդքան պառակտում ու անորոշություն չի կարող տարածել, որքան՝ պաշտոնյայի հստակ անուն ազգանունով լայվը։

Հայ հասարակության բոլոր շերտերը բացահայտված չեն. սա դեռ մութ անտառ է, երբեք չի իմացվի՝ ինչպիսին են լինելու ռեակցիաները, հետևանքներն ու հետևությունները։

Երբ որևէ աշխատասենյակում հերթական անասունի նամակը կպատրաստվի, հիշել է պետք, որ լուրջ իշխանությունը Հայաստանում բոլորովին այլ խնդիր ունի՝ կրթել, հանդարտեցնել հասարակությանը։ Հակառակը լրիվ այլ տեղ է տանելու։ Նամակ է՝ կհորինվի, կտարածվի, կանցնի, բայց զանգվածները կդառնան ավելի մոլորված ու անփարոս։

Այս պայմաններում ցանկացած մարդու կամ ցանկացած գաղափար կարելի է սարքել թիրախ ու «ագրեսիվ շատով» հարձակվել վրան։

Այս ամենի զուգահեռ պրոցեսը վախն է։ Երբ գործում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին» օրենքը, մնացածը սկսում են զգուշանալ, վախենալ։ Վախը խժռում է անհատականությունը, անհատի ձայնը։ Մյուսները, որոնք չեն կիսում զանգվածի տեսակետը, սկսում են վախենալ՝ իրենց ձայնը բարձրացնել, իրենց անհամաձայնությունն ասել։ Երբ ամիսներ առաջ սկսվեց ուղղորդվող տեղեկատվական արշավը Ռ. Քոչարյանի դեմ,  երբ  նրան սկսեցին մեղադրել բոլոր հնարավոր և անհնարին մեղքերում, շատերը, որոնք հասկանում էին, որ գործի մեծ մասը ուղղորդվող բանահյուսություն է, վախեցան բարձրաձայն դա ասել։ Դիմացը ագրեսիվ շատն էր՝ իր ուղղորդվող չարությամբ։ Ու հանկարծ չմտածեք, թե դա ընդամենը Քոչարյանի անձով էր պայմանավորված։ Երբ բազմությունը ամենավերջին բառերով հարձակվեց «Իմ քայլի» կառավարության անդամ Նազենի Ղարիբյանի վրա, «Իմ քայլի» անդամները (որոնք, ի դեպ, շատ լավ գիտեին, որ դա Ն. Ղարիբյանի խաղը չէր), նրա համար չպայքարեցին, չպաշտպանեցին, դուրս չեկան «շատի» դեմ, գերադասեցին չերևալ, քանի որ դիմացը շատով էին։ Հետևաբար՝ ոչ ոքի թող չթվա թե, ինքը ապահովագրված է, ու երբ «շատը» մի օր կհարձակվի իր վրա, իր թիմերն ու թիմակիցները, համախոհներն ու լայնախոհները ամուր կկանգնեն։ 

 

Ի՞նչ լուծում կա

Մենք պետք է հասկանանք խնդրի կարևորությունը։ Սա տեսական քննարկում չէ, սա շատ կոնկրետ հարց է՝ կոնկրետ իրականությամբ և կոնկրետ հետևանքներով։ Պետք է զգույշ լինել կախելու, այրելու, մատնելու, ուրանալու սողացող միտումներից։

Մենք պետք է ձևակերպենք նոր խաղի կանոն. որևէ շահի, որևէ նպատակի համար այսուհետ թույլ չտալ ներքին բարիկադներ, ներքին բաժանումներ, ներքին թշնամության սերմանում։

Մենք պետք է շատ զգույշ լինենք ազգային անվտանգությանը վերաբերող ձևակերպումների մեջ, հանկարծ որևէ վտանգավոր գաղափար չդրվի շրջանառության ու չշահի հանրության սիրտը (կարմիր թուրքերին Ղարսը հանձնելու օրինակով)։

Շատ կարևոր է, որ իշխանությունը բոլոր կարևոր հարցերի շուրջ ճիշտ ժամանակին և հստակ ձևակերպի իր տեսակետները։ Սա վերաբերում է բոլոր իշխանություններին։ Անկարծիք, անկայուն տեսակետներով իշխանությունը ամենապարարտ միջավայրն է՝ վտանգավոր հասարակական տրամադրությունների զարգացման համար։ Ցավոք, մեր հանրային ինստիտուտները դեռևս մեծ դժվարությամբ են գեներացնում առողջ գաղափարներ, և, որպես կանոն, պաշտոնական տեսակետի բացակայության դեպքում, հակագիտական ու հակաօրինական մտքերի հեղեղ է սկսվում։

Երբեք չի կարելի հասարակությանը մատուցել թիրախներ. ոչ մի շահի, ոչ մի նպատակի համար։ Դա վերջ չունեցող պրոցես է։ Եվ սա բոլորից ավելի արագ պետք է հասկանան ԱԺ-ի 88-ը և կառավարության անդամները։ Որոշ ժամանակ անց նրանք են դառնալու թիրախը.  դա պետք է հիմա գիտակցել՝ բարձր վարկանիշի պահին։ Պետք է այս պահից սկսած անել ամեն ինչ, որ այդ ժամանակ տրամադրությունները չլինեն անկառավարելիության հասնող ագրեսիվ։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս
6 Դեկ
«Մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսելը ձեզ համար ավելի ցավոտ կլինի»․ Ամուլսարի «պահապանը»՝ ՓաշինյանինՈրքա՞ն է արժեցել Գորան Բրեգովիչի հոնորարը և ինչպե՞ս եք որոշել Ամանորի գիշերը հենց նրան հրավիրել (տեսանյութ)ԲԴԽ-ն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին Մենակ «Կենտրոն» վարչական շրջանի՞ն է տրված էս քեֆի հնարավորությունը․ Անի Խաչատրյան (տեսանյութ)«Ո՞ւր են անհետանում Փաշինյանի գրառումները և որքան աշխատող կա Հայաստանում»Մայթը քայլելու համար է. Երևանի կենտրոնում տեղադրվել են արգելապատնեշներՎթար՝ Երեւանի կենտրոնում . «Օպել»-ի գազի բալոնը դուրս է շպրտվել. վարորդի վիճակը ծանր է Մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ Վիրավորված եմ ինձ զգում, երբ որևէ օլիգարխ մշակութային գործիչներին ստիպում է մասնակցել քյաբաբանոցի բացմանը. վարչապետ (տեսանյութ) Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալներով Հայաստանն եկող տարի առաջ կանցնի Ադրբեջանից Թրամփը եւ ԱՄՆ-ի առաջին տիկինը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու արարողությանը Ընդունվեց հանրային կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը ԱԺ-ն ընդունեց ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծը Ինչ է տեղի ունենում Արցախի շուրջՀՀ պաշտպանական բյուջեն 2018թ. ի վեր ավելացել է 66 մլրդ դրամով․ Փաշինյան Գյումրիի տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունը չունի պարտավորություն․ Փաշինյան (տեսանյութ)18-ամյա երիտասադին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար Հորը սպանած Խաչատուրյան քույրերից երկուսին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնումՀՀ-ում առկա են դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չընդունեց խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու օրենքի նախագիծը Աստղագուշակ՝ դեկտեմբերի 6-ի համարՄիքայել Վարդանյանի կողմից 63 մլն. դրամ՝ տավուշցի զոհված զինվորների ընտանիքներինՕրվա խորհուրդը Հայոց ցեղասպանության բանաձևը չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում ԱԺ-ն շարունակում է աշխատանքը․ ՈՒՂԻՂ«Հրապարակ»․ «Մուրադը կատաղել է» «Հրապարակ». Փաշինյանի՝ Իտալիա այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա«Ժողովուրդ». Նախկին փոխմարզպետին մեղադրանք է առաջադրվել «Ժողովուրդ». Գեւորգ Կոստանյանի կարեւոր բացահայտումը«Ժողովուրդ». Ո՞ւմ է վստահված երրորդ իշխանության զտումը «Հրապարակ». Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները«Հրապարակ». Կանխվել են եվրոպական այցերը «Իրատես». Աննա Հակոբյանը «լիչնիյ ներպրիյազն» ունի Արսեն Թորոսյանի նկատմամբ «Հրապարակ». «Գողականները» հավաքվում են«Փաստ». ՀՔԾ-ից գնացել է Մելիք-Ադամյան «Ժողովուրդ». «Գոլդեն Փելիս» հյուրանոցի համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել Քենդալ Ջենների ու Բելլա Հադիդի հանգիստը Մայամիում (լուսանկարներ)Ամուսինները միասին ապրել են 68 տարի և մահացել մեկ օրվա տարբերությամբ Աշխարհում ամենաթանկ տոնածառը տեղադրված Է «Կեմպինսկի Բայա» իսպանական հյուրանոցում (լուսանկարներ) Միջոցառումներն այս տարի իրենց ձևաչափով լինելու են աննախադեպ. Երևանը պատրաստվում է Ամանորին YouTube-ը նշել Է 2019 թվականի ամենատարածված երաժշտական տեսահոլովակները Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց հռետորաբանությունից. Դավիթ Բաբայան ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ ֆավորիտ է ուրվագծվումՏավուշի ոստիկանները 50-ամյա բնակարանագողին բռնել են հենց տան մեջ (տեսանյութ)Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատար ավոտմեքենաների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի Չուկոտկայում 50-ից ավելի քաղցած սպիտակ արջեր շրջապատել են գյուղը (տեսանյութ)Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետի փոփոխություն է տեղի ունեցելՀՀ ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը. Արթուր Դանիելյան
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Օրվա բոցը. ո՞վ էր պատասխանել Սամվել Ալեքսանյանի հեռախոսին (տեսանյութ) Ովքեր և ինչպես տապալեցին «Համահայկական հիմնադրամ»-ի այս տարվա դրամահավաքըՀայ մարզիկը մահացել է մենամարտի ժամանակ ստացած վնասվածքից Խանդոտ տղամարդը գնդակահարել է սիրելիին ռեստորանում (տեսանյութ)Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) «Դալմա մոլի» մոտակայքում կայանված մոտ 15 մեքենայից կատարվել է զանգվածային կողոպուտ. ահազանգՆիվայի արկածները՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանՏրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)