Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամության խումբ կստեղծվի
PoliticalՀՀ ազգային ժողովում կստեղծվի Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խումբ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց ապրիլի 15-ի նիստում:
«Կենտրոնական Ամերիկայում Հայաստանն առանձնապես ակտիվ չի եղել: Եվ այստեղ բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերել Ադրբեջանը, ինչի հետևանքով տարածաշրջանի որոշ երկրներում տեղ են գտել որոշակի հակահայկական նախաձեռնություններ: Մեքսիկայում Հայաստանի դեսպանը հանդիպումներ է անցկացրել Կոստա Ռիկայում: Եվ անցյալ տարվանից Կոստա Ռիկայի խորհրդարանում գործում է Հայաստանի հետ բարեկամության խումբ: Առաջարկվում է Հայաստանի Ազգային ժողովում ևս ստեղծել նմանատիպ խումբ»,- նշեց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամական խումբ ստեղծելու առաջարկին հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց: