Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
ПравоԱյս պահին դատարանը քննում է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը։ Վերջիններս իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:
Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Կառավարության պատասխանն ուղարկվել էր ապրիլի 3-ին:
Պաշտպանական կողմին տրվել էր եռօրյա ժամկետ` դրան ծանոթանալու եւ պատասխան դիրքորոշում ուղարկելու համար: