Նիկոլը ստախոս է ու գլխավոր ֆեյքն է. Էդուարդ Շարմազանով
ԲլոգոսֆերաՀՀԿ խոսնակ, Աժ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ֆեյք հեղափոխության սուտ խոստումները
Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանում տիրում է նեոբոլշևիկյան հեղկոմական իշխանությունը: Իշխանություն, որի առաջնորդ Նիկոլը եկել է իշխանության ստի, կեղծիքի, շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա: Ամիսներ շարունակ խոսել եմ Նիկոլի ստերից…
• Նա խոստանում էր պայքարել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ և վերացնել այն… Սուտ է:
• Բյուջեն 800 միլիոնով ավելացնել… #SutNikol
• Տեսախցիկները հանել…#SutNikol
• Կարմիր գծերը վերացնել…#SutNiko
• Ներդրումային բում ապահովել… #SutNikol
• Պետական աշխատողների աշխատավարձ բարձրացնել…#SutNikol
• Աշխատատեղեր ստեղծել…#SutNikol: Հակառակը՝ աշխատատեղերը փակվում են և մարդիկ՝ օպտիմալանում
• Աղքատությունը կտրուկ նվազեցնել…#SutNikol
• Տնտեսությունը թռիչքային զարգացնել… #SutNikol
• Արտագաղթը նվազեցնել՝ ներգաղթ ապահովելով…#SutNikol
• Դատավորներին չզանգել…#SutNikol
• Իրավապահ համակարգին չմիջամտել… #SutNikol
• Քաղաքական վենդետա չիրականացնել… #SutNikol
Սրան գումարեք արտաքին ու անվտանգային ոլորտում բազմաթիվ ստեր…
• Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել…#SutNikol
• ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ…#SutNikol
• ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև ժամկետի ավարտը Հայաստանինն է լինելու... #SutNikol
• Կախարդական փայտիկով բոլոր խնդիրները լուծել…#SutNikol
Հ.Գ. Նիկոլը ստախոս է ու գլխավոր ֆեյքն է:
#SutNikol»։