Էդ փողը ո՞ւր ենք ուղարկում, պարսիկների՞ն ենք հարստացնում, չեմ հասկանում. Արթուր Դալլաքյան (տեսանյութ)
Economy«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանն ԱԺ իր ելույթում անդրադարձավ «Արարատ ցեմենտ»-ի շուրջ առաջացած խնդրին:
«Ինչպիսի՞ նախադրյալներ է ստեղծվում, որպեսզի մենք մեր աշխատատեղերը պահպանենք: Եթե պետք է նման ոճով պահպանենք, սա նախադրյալ չէ: Մենք այսօր մտածում ենք այլ երկրներից որևէ տեսակի բիզնես ներկրել մեր երկիր ու ստեղծենք նախապայման՝ տարիներ շարունակ մեր ստեղծած բիզնեսները քանդելու: Եթե մենք էսօր մտածում ենք, որ պետք է Պարսկաստանից ներմուծենք որևէ տեսակի կլինկեր կամ ցեմենտ, մենք դրանով ասում ենք, որ մեր ստեղծածը վերացնում ենք: Էդ փողը ո՞ւր ենք ուղարկում, պարսիկների՞ն ենք հարստացնում, չեմ հասկանում»,-ասաց Դալլաքյանը: