ՈւԵՖԱ-ն կաջակցի Հենրիխ Մխիթարյանին՝ Ադրբեջանի վիզա ստանալու հարցում
СпортՀայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, կստանա ՈՒԵՖԱ-ի աջակցությունը, եթե «Արսենալ»-ը կարողանա դուրս գալ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Նապոլի»-ին:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլը կայանալու է Բաքվում:
Հիշեցնենք, որ Մխիթարյանն անցած տարի չէր ընդգրկվել «Արսենալ»-ի հայտացուցակում ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի դեմ խաղում, որը կայացել էր Բաքվում: