Դասի ընթացքում հղիացել է 3 աշակերտ. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)
Քաղաքական«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն, ԱԺ իր ելույթում անդրադառանալով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթին, նշեց, որ քննարկումներն իրեն դեժավյու են հիշեցնում:
«Պարո՛ն վարչապետ, հանե՛ք Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումը, որովհետև այն ոչ միայն Ձեզ չի սազում, այլև արդեն Ձեր թիմակիցները հարցին պատասխանելիս հղում են անում Ձեզ, ասում են՝ մենք չգիտենք, հարցրեք վարչապետին, սա էլ է վատ հիշողություն, դեժավյու»,-ասաց Գորգիսյանը:
Գորգիսյանը նշեց նաև, որ կրթական ոլորտում առկա են լոըւրջ խնդիրներ:
«Մենք կրթության ոլորտում ունենք ահռելի խնդիրներ. բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տվել, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է երեք աշակերտՄենք ունենք այդ կարգի խնդիրներ կրթական ոլորտում, քանի որ արժեզրկվել եւ հեղինակազրկվել են ուսուցիչները, որովհետեւ նախարարը նրանց անվանում է ընտրակեղծարար»:
Մանրամասները՝ տեսանյութում: