«Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց, բայց պայքարից դուրս մնաց (տեսանյութ)
ՏեսանյութերՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն հյուրընկալեց «Տոտենհեմ»-ին և հաղթեց 4:3 հաշվով:
Սակայն հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց «Տոտենհեմ»-ը: Թիմերի միջև առաջին խաղում «Տոտենհեմ»-ը հաղթել էր նվազագույն հաշվով: Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 4:4 հաշիվը և մրցակցի հարկի տակ խփած ավելի շատ գոլերի շնորհիբ «Տոտենհեմ»-ը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Նշենք, որ այս խաղում դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Սթերլինգը (4', 21'), մեկական անգամ էլ աչքի ընկան Բերնարդու Սիլվան (11') ու Սերխիո Ագուերոն (59'):
«Տոտենհեմ»-ի կազմում դուբլ ձևակարպեց Սոն Հին Մինը, մեկ գոլ էլ խփեց Ֆերնանդո Լյորենտեն:
Sergio Aguero scores his 6th goal @ChampionsLeague this season. Now (4-3 AGG) #MCITOT
— Stats Football (@statsfootbal) April 17, 2019
pic.twitter.com/0tN48lvQno