Չեմպիոնների լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները (լուսանկար)
ՍպորտՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները:
Լավագույնի կոչմանը հավակնում են «Այաքս»-ի պաշտպան Մատեյես Դել Լիգտը, ով «Յուվենտուս»-ի դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ (2:1), «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում դուբլ է ձևակերպել (3:0), «Տոտենհեմ»-ի խաղացող Սոն Հին Մինը, ով դուբլ է ձևակերպել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում (3:4), «Լիվերպուլ» -ի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով գոլ է խփել «Պորտու»-ի դեմ խաղում (4:1):
Հաղթողը կորոշվի ՈՒԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում: