Դաժան էր. Գվարդիոլան՝ պարտության մասին (լուսանկարներ)
Սպորտ«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի պայքարից դուրս մնալուն:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի պատասխան խաղում Գվարդիոլայի թիմը 4:3 հաշվով հաղթել է «Տոտենհեմ»-ին, սկայն երկու խաղերի արդյունքում գրանցվել է 4:4 հաշիվը: Մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփելու շնորհիվ պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել «Տոտենհեմ»-ը:
«Սա դաժան է, բայց կա այն, ինչ կա: Պետք է ընդունենք դա: Ցավոք, խաղի ավարտն անհաջող էր մեզ համար: Շնորհավորում եմ «Տոտենհեմ»-ին և հաջողություն մաղթում կիսաեզրափակչում:
Հպարտանում եմ ֆուտբոլիստներով ու երկրպագուներով: Նման աջակցություն ես դեռ չէի տեսել, սակայն ֆուտբոլը անկանխատեսելի է», -մարզչի խոսքը մեջբերում է BBC-ն: