00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քիանու Ռիվզը եւ Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել ՔԿ-ն հիշեցրել է «Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի հարցով համալիր փորձաքննության վերաբերյալ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում․ Արա Զոհրաբյան Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ Մխիթար Հայրապետյանը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիայինՍիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը յուրացրել է 21 127 000 դրամ (տեսանյութ) Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Միգուցե կարիերաս ավարտեմ հաջորդ տարի. Ռոնալդու

Փաշինյանի «վերջին հույսի» փիառը

Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ համապատասխան ծառայությունները Նիկոլ Փաշինյանի սեղանին են դրել մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ վարչապետի վարկանիշը վերջին 2 ամսվա ընթացքում սրընթաց անկում է ապրում: Այս պահի դրությամբ այն կազմում է մոտ 40-45 տոկոս: Նախորդ ամսվա ընթացքում նա կորցրել է 25 տոկոս վարկանիշ: Իհարկե, սա հանգամանք է, որը ստիպում է վարչապետին կոնկրետ քայլեր իրականացնել այդ վարկանիշի բարձրացման ուղղությամբ:
 
Սակայն զավեշտը կայանում է նրանում, որ ըստ էության՝ կամ Փաշինյանի «փիառշիկների» երևակայությունն է անչափ սնանկ դարձել, կամ էլ վերջացել են այն գործնական, քիչ թե շատ երևացող քայլերը, որոնք հանրությանը հրամցնելով, հնարավոր կլիներ բարձրացնել Փաշինյանի՝ սրընթաց անկում գրանցող վարկանիշը: Բանը հասել է նրան, որ վարչապետի փիառի վրա աշխատողները որոշել են դիմել ժողովրդական բանահյուսության ժանրին: Մամուլում սկսել են տարածել մի տեղեկություն, թե օրերս ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ վարորդի, ով հայտարարել է, թե ինքը վարչապետի սանիկն է։ Բնականաբար, ոստիկանը չի հավատացել, սանիկն էլ զանգել է քավորին: Երբ ոստիկանը ողջունել է վարչապետին, հաճելիորեն զարմացել է՝ լսելով, թե ինչ հրահանգ է տալիս Փաշինյանը։ Ըստ այս «լեգենգի»՝ վարչապետը ՃՈ աշխատակցին ասել է՝ պատժել օրենքի խստությամբ: Ոստիկանն էլ, իր մաշկի վրա զգալով իրավիճակի փոփոխությունը, այդ դեպքից հետո դուխով բոլորին պատմում է այս լեգենդը:
 
Զարմանալի է միայն, որ հայտնի չէ ո՛չ սանիկի անունը, ո՛չ նրա ավտոմեքենայի պետհամարանիշը: Թե ով է այդ երևակայական սանիկը, մնում է միայն ենթադրել: Օրեր առաջ էլ, ի դեպ, վարչապետը հայտարարել էր, որ չարաշահման մեջ մեղադրանք և կալանքի որոշում է կայացվել իր մերձավոր բարեկամներից մեկի նկատմամբ: Անգամ եթե Փաշինյանի ազգականը իսկապես հանդիսանում է քրեական գործի ֆիգուրանտ՝ Փաշինյանը այս պատմությունից առավելագույն փիառ դիվիդենտներ փորձեց քաղել: Վարչապետից, իհարկե, փորձել են ճշտել, թե ով է նրա իսկ ցուցումով կալանավորված ազգականը, սակայն վարչապետը հղում է արել նախաքննական գաղտնիքին: Զարմանալի է, որովհետև հեղափոխությունից երկու-երեք ամիս անց ոչինչ չէր կաշկանդում Փաշինյանին Ազատության հրապարակի ամբիոնից բարձրաձայնել, ոչ միայն նախաքննական, այլ նաև բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունը: «Օրինախախտ սանիկի» պատմությունը ևս ամբողջությամբ տեղավորվում է այս փիառ ակցիայի տրամաբանության մեջ: 
 
Վարչապետի և նրա փիառի վրա աշխատող թիմի մոտիվացիան իհարկե հասկանալի է: Փաշինյանը անչափ շատ է ուզում հանրությանը ցույց տալ որ մեկն է նրանցից, փորձում է անկողմնակալ և արդար ղեկավարի իմիջ ձեռք բերել, ասել է թե ստեղծել նրանից հայկական Լի Կուան Յու ստեղծել: Լի Կուան Յու-ն հիշեցնենք Սինգապուրի վարչապետն էր, ով կոռուպցիայի դեմ պայքարում չէր խնայում անգամ իր հարազատներին: Սակայն այն մասին, որ այս համեմատությունը տեղին չէ խոսում է առաջին հերթին այն փաստը, որ իշխանությունը ստանձնելուց մեկ տարի անց Սինգապուրի վարչապետը իրականացրել էր 114 ռեֆորմ և բոլոր այդ ռեֆորմներն էլ մեկ տարվա ընթացքում գործնական արդյունքներ էին տվել: Ինչ վերաբերվում է Փաշինյանին , ապա փաստենք, որ նրա ռեֆորմները այս այնքան անհաջող և անտաղանդ էին, ինչպես և իր փիառշիկների աշխատանքը: Ավելին, փիառվելու անհրաժեշտության առաջացման պատճառներից մեկն էլ հենց այդ ռեֆորմների ձախողումն է...
 
Այս ամենն արդեն ոչ միայն անլուրջ է, այլ մեղմ ասած, անպատասխանատվության և անլրջության դրսևորում է, որովհետև քաղաքացիների խնդիրները, կառավարության, Նիկոլ Փաշինյանի այդ ինքնագովազդի համեմատ, տասնապատիկ ավելի լուրջ են: Մարդիկ չեն կարողանում ապրել, ու կառավարությունից, իշխանությունից սպասում են այդ հարցում իրենց կարողություններն ավելացնելու առարկայական գործեր: Ինչպես երևում է՝ սանիկին «գայի դուռը գցելը»  այլևս չի անցնում, պետք է կամ նոր փիառ գործիքներ ընտրել, կամ էլ ի վերջո լրջանալ և անցնել գործի:
Լրահոս
21 Օգոս
Քիանու Ռիվզը եւ Քերի-Էնն Մոսը կնկարահանվեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասում Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա. Փաշինյանը Ամուլսարի հարցով խորհրդակցություն է անցկացրել ՔԿ-ն հիշեցրել է «Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի հարցով համալիր փորձաքննության վերաբերյալ Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում․ Արա Զոհրաբյան Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ «Ծռերի» գործով մեղադրյալ Բարսեղյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ) Մխիթար Հայրապետյանը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիայինՍիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք․ Մարիամ Փաշինյան «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը յուրացրել է 21 127 000 դրամ (տեսանյութ) Հափշտակման նոր դեպք է բացահայտվել ՊՆ-ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել․ ԱԱԾ Միգուցե կարիերաս ավարտեմ հաջորդ տարի. Ռոնալդու«Ռուսթավի 2»-ի հայտնի լրագրողներն ուղիղ եթերում հայտարարել են հեռուստաալիքը լքելու մասին (տեսանյութ) Գևորգ Թամամյանը առողջապահության նախարարությունից հեռանալու դիմում չի ներկայացրել ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով Կանադայում արջը հոշոտել է ֆրանսիացի կոմպոզիտորին ՔԿ-ն հրապարակել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերլուծություններն ու գնահատումը Արցախի ԱԻՊԾ տնօրենն ընդունել է ԿԽՄԿ-ի ղեկավարինՄակրոնը պաշտպանել է ՌԴ-ին G7 հրավիրելու Թրամփի ձգտումը. CNN Արոնյանը պարտվեցԲնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 ՀՀ դրամի վնաս. հարուցվել է քրեական գործ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին Խաչատուրյան քույրերը դատարանի կողմից ճանաչվել են իրենց հոր զոհ Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձն էԴատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի եւ Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. «Սասնա ծռեր» Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել․ վարչապետ Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Սերժը ճիշտ էր, դու՝ սխալԱստղագուշակ՝ օգոստոսի 21-ի համար Օրվա խորհուրդը Բակո Սահակյանն իրեն փոխարինողի փնտրտուքի մեջ է. «Ժամանակ»Ինչու է լռում ԱԱԽ-ն Ամուլսարի հարցում. պատճառը Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն է. «Հրապարակ»Քաղավիացիայի հին մասնագետները հեռանում են. պատճառը Տաթեւիկ Ռեւազյանի աշխատաո՞ճն է. «Հրապարակ»Սվետլանա Լոբադան հիացրել է երկրպագուներին իր շպագատով (լուսանկար) Օգոստոսի 21-ին երկար ժամանակով գազ չի լինի մի շարք մարզերում 36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում Քիմ Քարդաշյանն` առանց շպարի (լուսանկարներ)Արայի լեռան ստորոտում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ. ԱԻՆ Ժողովրդին հրամցվել են ընդամենը «աշխատատեղ» և «աշխատավարձ» կեղծ արժեքները. Արմեն Դարբինյան Ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում. ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ (տեսանյութ) Չլինի վերևից զանգել են, վայ քո անբախտ ջանին մեռնեմ. Սերգեյ Դանիելյան (տեսանյութ)«70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև Վարչապետը չուզեց լսել և ըմբռնել, թե ինչ եմ ասում` լինելով լրիվ մերկ բնապահպանության և իրավունքի հարցերում. Նազելի Վարդանյան Երևանում 38-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԱմուլսարի հանք դառնալը մերժելով՝ կստեղծվի նաև ՀՀ Աժ պատմության առաջին բնապահպանական միավորը. Արսեն ԽառատյանԱրայի լեռան մոտ տարածվող հրդեհը հասել է Արագածոտնի մարզ (տեսանյութ)Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին տեղեկատվության չեն տիրապետում. Ա. Խաչատրյան Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի Թոխմախի Մհերի տղային լրացուցիչ հանք բացելու լիցենզիա են տվել. Սուրեն Սահակյան (տեսանյութ) Ամուսնացել է YouTube-ի ամենահայտնի բլոգերը՝ «PewDiePie»-ն (լուսանկարներ) Այգեհովիտ գյուղում այրվել է մոտ 12 հա խոտածածույթ
Ամենադիտված
Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերՆիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել«Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amԱդրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար) Տավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել էՄակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)«70%-ից ավել ձայն ենք տվել, որ սենց ցինիկ ձևով պահեն իրանց». թեժ քննարկում Գեորգիսյանի կնոջ և Ալեն Սիմոնյանի միջև
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)