Ի՞նչ կարող եք անել էժան էլեկտրաէներգիա ստանալու համար. Արթուր Գրիգորյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին (տեսանյութ)
PoliticalԱԺ-ում քննարկվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը, դիմելով Բաղրամյանին, ասաց.
«Ակնհայտ է, որ էլեկտրաէներգիայի սակագնի առումով բավականին մեծ և լուրջ առնչություն ունի էժան էլեկտրաէներգիա ստանալու հանգամանքը: Մենք ՀՀ-ում ունենք ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրելու աղբյուրը՝ ատոմակայանը, և սակագնի ձևավորման առումով, որպեսզի առավել էժան էլեկտրաէներգիա մենք ունենանք, միանշանակ է, որ ՀՀ-ում, հաշվի առնելով նաև մեր երկրի աշխարհագրական դիրքը պետք է լուրջ թափ հաղորդենք այլընտրանքային էներգետիկային, մասնավորապես, արևային էներգետիկային: Ինչպիսի՞ հեռանկարներ և ինչպիսի հստակ քայլեր ունեք ձեռնարկելու՝ ավելի էժան էլեկտրաէներգիա ստանալու առումով»:
Մանրամասները՝ տեսանյութում