Գարեգին Բաղրամյանը երբևէ չի ընդվզել քրեաօլիգարխիայի դեմ. Արման Բաբաջանյան (տեսանյութ)
PoliticalԱԺ-ում քննարկվում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց.
«Եթե հեղափոխությունն ընթանար հեղափոխության դասական կանոններով՝ Գարեգին Բաղրամյանն այստեղ չէր լինի, ինքն ուրիշ տեղ նստած կլիներ հավանաբար: Շատ ռիսկային եմ համարում Գարեգին Բաղրամյանի պաշտոնավարումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Մարդը, ով իր ողջ պաշտոնավարման ընթացքում եղել է քրեաօլիգարխիկ համակարգի անսասանությունն ու եկամուտներն ապահովող պաշտոնյաներից մեկը և երբևէ չի ընդվզել այդ ամենի դեմ, ինչպես կարող է ապահովել այս կառույցի անկախությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: