Խելացի անասնագոմերի կառուցման հայտերը 10 անգամ ավելի շատ են. վարչապետ
PoliticalԱգրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանում փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման նկատմամբ հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ գևորգյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար տնտեսավարողների կողմից կատարված ներդրումների և ծախսերի մասնակի փոխհատուցում 50 տոկոսի չափով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների և սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար 70 տոկոսի չափով։
«Այս փուլում մեզ պետք է իրոք լուրջ խթանել: Լուրջ խթանենք, հետոկմտածենք, թե ոնց ենք հարկում, այսինքն՝ հարկային պոտենցիալառաջացնել, հետո նոր մտածել հարկման մասին: Այսինքն՝ մերակնկալածից խելացի անասնագոմերի նկատմամբ հայտերը մոտավորապես 10 անգամ ավելի շատ են, քան կառավարությունը կանխատեսումէր»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով բարձր որոկի կաթի արտադրության հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Կարող է ստացվի այնպես, օրինակ, մենք հիմա ասում ենք բարձրորակի 90 հազար տոննայի կաթի դեֆիցիտ ունենք, որ պարզվի, որ շատ ավելի մեծ է առաջարկը, քան կա պահանջարկ: Բայց սա լրիվտեղավորվում է մեր ռազմավարության մեջ: Մենք հիշում ենք, որ խնդիր ենք դրել արտահանմանը միտված տնտեսություն կառուցել, հետևաբար, այսօրվանից մենք պետք է այդ հնարավոր ռազմավարությունն ունենանք, թե ինչ հնարավոր արտահանման մեխանիզմներ ևուղիներ կարող են այստեղ լինել»: