Գերմանիայում երկվորյակները ծնվել են 97 օր տարբերությամբ
ԱշխարհԳերմանիայում երկվորյակները լույս աշխարհ են եկել 97 օր տարբերությամբ։
Ինչպես տեղեկացնում է Das Bild-ը, Քյոլնի բնակչուհու ցավերն սկսվել են 26 շաբաթականում։ Արդյունքում նրան կեսարյան հատում են արել եւ ծնվել է 907 գրամ քաշով աղջիկ։
Այնինչ, բժիշկները պարզել են, որ, շնորհիվ երկրորդ ընկերքի առկայության, կինը կարող է շարունակել կրել երկրորդ երեխային։ Այսպիսով, փոքրիկը լույս աշխարհ է եկել 2,5 ամիս հետո, ընդ որում՝ 3,7 կիլոգրամ քաշով։
Երկու աղջիկներն էլ առողջ են, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Գերմանական ԶԼՄ-ները եզակի դեպքն անվանել են «համաշխարհային ռեկորդ»։