Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում BMW X5-ը վերածվել է մոխրակույտի
ՀասարակությունԵրեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում։
Ժամը 12։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կետրոն ահազանգ է ստացվել, որ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Երևանի «Գայի պլաշչադկայում» գտնվող BMW X5 մակնիշի 70 NO 070 համարանիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
BMW X5-ն ամբողջովին այրվել է: Մեքենայի հարևանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա ևս այրվել է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: