Դուք եղել եք Իգնատի Առաքելյանի «մարդը», ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ՀՀ վարչապետն այդ պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Գևորգյանին, ասաց.
«Ճիշտն ասած, ես զարմացած եմ, թե ինչու է վարչապետ Փաշինյանը Ձեր թեկնածությունը առաջադրել այս կարևոր պաշտոնում: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ-ն 2018 թվականին դիմել էր Ձեր գլխավորած գյուղատնտեսական զարգացման հիմնադրամին՝ դրամաշնորհ ստանալու հայտով: Դուք այդ հիմնադրամում հայտնվել եք Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ, եղել եք Իգնատի Առաքելյանի «մարդը», ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում»:
Մանրամասները՝ տեսանյութում: