00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կենդանակերպի այս չորս նշանները ձեզ չեն դավաճանիՄահվան ելքով վրաերթ Երևանում. 20–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՓիրս Մորգանն ՈւԵՖԱ-ին կոչ է արել Եվրոպայի լիգայի եզրափակիչը չանցկացնել ԲաքվումՀարգում եմ Մխիթարյանի որոշումը. ԷմերիՈւտկինը հիասթափվել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և վերադարձրել Բաքու մեկնելու տոմսըՍվիտալսկին վստահ է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է ԵՄ կողմից երկրում իրականացվող ծրագրերը Վլադիմիր Պուտինի «սիրուհին» զույգ երեխա է ունեցել (լուսանկարներ)Պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցել են հացադուլ հայտարարած անձանցՀայաստանի ամենագեղեցիկ աղջիկը պատրաստ է ապացուցել, որ իր գեղեցկությունը բնական է. բացառիկԱրձանագրվել է ՀՀ ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ. ՀՀ զինդատախազություն

«Երկու պետություն՝ մեկ նպատակ». Միքայել Մինասյանի հոդվածը «Նեզավիսիմայա գազետա»-ում

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն: «Երկու պետություն՝ մեկ նպատակ». հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն» վերնագրով «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված իր հոդվածում նման կարծիք է հայտնել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մինասյանը:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետությունն իր հիմքում կառուցվել է ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած իրադարձությունների համատեքստում։ Այն ժամանակի հետ լրացվել ու հարստացվել է` որպես արձագանք առաջ եկած մարտահրավերների ու հնարավորությունների։ Բայցև ակնհայտ է, որ փոխվել են ժամանակները. էական փոփոխությունների են ենթարկվել ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, այլ նաև, ընդհանուր առմամբ, հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության հիմքում ընկած առանցքային հանգամանքներն ու իրողությունները։ Ամենակարևորը՝ շատ առումներով զգալի փոխակերպումների են ենթարկվել հենց մեր երկրները՝ Հայաստանն ու Ռուսաստանը։

Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ապագային միտված ռազմավարական վերանայման կարիք ունեն։  Անհրաժեշտ է այդ փոխգործակցության բոլորովին նոր ճարտարապետություն, որի հիմքում ընկած կլինի Հայաստանի իրական և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթությունների ներդաշնակ համադրումը։ Եվ դա իսկապես հնարավոր է։

Դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը պետք է ենթադրի երկու երկրների արտաքին քաղաքականության առավել արդյունավետ համադրում, ռազմաքաղաքական համագործակցության և անվտանգային բնույթի խնդիրների լուծման հարցերում նոր գործիքակազմերի կիրառում, որոնք ի վիճակի կլինեն սպառիչ պատասխաններ տալու գոյություն ունեցող բոլոր հարցերին ու հնարավոր մարտահրավերներին՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք։ Ու այս ամենը` ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների գործնական համադրմամբ։

Հաճախ են հայ-ռուսական հարաբերությունները որակվում իբրև բացառիկ։ Նման գնահատականներն, իհարկե, տեղին են։ Սակայն հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ, ինչպես հայկական, այնպես էլ ռուսական տեսանկյունից նման գնահատականների հիմքում առաջին հերթին պատմական անցյալն է ու այդ անցյալի վերաբերյալ երկու ժողովուրդների հիշողությունը և ապա նոր միայն առկա քաղաքական իրողությունները։ Քաղաքական իրատեսությունը, սակայն, պահանջում է սթափ վերլուծության ենթարկել հետխորհրդային ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերությունների միտումները՝ վեր հանելու այն հիմնարար խնդիրները, որոնց անտեսումը կարող է վնասել հայ-ռուսական դաշնակցության ճարտարապետության կենսունակությունն ապագայում։

ԽՍՀՄ֊ի փլուզումից հետո՝ անկախություն հռչակած և բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակում հայտնված երեկվա եղբայրական ժողովուրդները շատ երկրներում, քաղաքական ու պատմական նոր իրադարձությունների լույսի ներքո, սկսեցին այլ կերպ մեկնաբանել սեփական պատմությունը։ Անվտանգային ու սոցիալ-տնտեսական սեփական բարդ խնդիրների ու դրանց լուծման փնտրտուքի մեջ ընկղմված՝ նրանք չնկատեցին կամ չնկատելու տվեցին, թե ինչպես անկախ պետականության կերտման գործընթացի հիմքում դրված հակասովետականությունը, հակադրումը կենտրոնին, քայլ առ քայլ, այդ նույն ազգային ինքնիշխանության կայացմանը զուգահեռ, իներցիայի ուժով և ոչ առանց խոշոր, համակարգային և հետևողական արտաքին միջամտության, սկսեց կերպարանափոխվել հակառուսական տրամադրությունների։

Առավել կենսունակ մոդելների բացակայության թելադրանքով, Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, նրա հետ միասին տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում ներգրավումը սկսեց կամաց-կամաց ընկալվել իբրև ահագնացող մարտահրավեր ազգային ինքնիշխանությանը։ Նման մոտեցումն, իրականության մեջ, այդ նույն ազգային ինքնիշխանության գաղափարը զրկեց իրական բովանդակությունից՝ շատ հաճախ մղելով իռացիոնալ ու անիրատեսական փնտրտուքների հարթություն։ Գիտակցված, թե՝ ոչ, նման սխալ ու կործանարար մտայնությունն իր հերթին սկսեց սնուցվել ռուսաստանյան հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից մերթընդմերթ հրապարակ նետվող չհաշվարկված ու սադրիչ հայտարարություններով, որոնք միայն նպաստեցին հակառուսական տրամադրություններ աճին և լավ զենք ծառայեցին այն շրջանակների ու կազմակերպությունների ձեռքին, որոնք նման տրամադրությունների տարածումն իրենց անկախությունը կերտող երկրներում դիտում էին իբրև առաքելություն։

Ժամանակին ու սերնդափոխությանը զուգահեռ և՛ հայաստանյան և՛ ռուսաստանյան հանրային տրամադրություններում տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների կարևորության և դրա բովանդակության վերաիմաստավորում։ Եթե ավագ սերնդի համար հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են հարուցել կարոտաբաղձության տրամադրություններ, ապա հաջորդած սերունդների շատ ներկայացուցիչներ, հիմնականում, ելնելով ազգային շահերի ու ազգային ինքնիշխանության մասին սեփական պատկերացումներից, իրադարձությունների ինքնաբուխ ազդեցությամբ, հանգեցին մի այնպիսի իռացիոնալ ու կործանարար մտայնության, ինչի խոսուն դրսևորումը ռուսական շրջանակներում տարածված` «է, ու՞ր պիտի փախչի Հայաստանը մեր ազդեցության գոտուց, թուրքերը կկոտորեն» ձևակերպումն է։ Մյուս կողմից, հայկական շրջանակներում թևածում է «Ռուսաստանի հետ ունեցած անհաղթահարելի խնդիրների դեպքում, այո, Հայաստանը կտուժի, բայց ավելի շատ կտուժի Ռուսաստանը՝ կորցնելով ողջ Հարավային Կովկասը» համոզմունքը։ Իսկ թե ինչ կարևորություն ունեն հայ-ռուսական հարաբերությունները նոր սերնդի ընկալումներում, ի հեճուկս քաղաքական իրողությունների,  խոսում են սոցիոլոգիական ուսումնասիրության տվյալները․հայ երեխաների համար Ռուսաստանը սկսել է ընկալվել գրեթե ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները կամ Իտալիան, իսկ ռուսաստանցի երեխաների աչքում Հայաստանը գրեթե նույնն է, ինչ Սլովակիան, Ուզբեկստանը, Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ու սրանում մեղավոր ենք բոլորս։    

Ավելորդ է փորձել ըմբռնել մաշեցնող նման խոցերի առաջացման գործընթացն ու առանձին շրջանակների ձգտումները, ինչը սեփական ազգային շահերի ռացիանալ գնահատման ու համադրման փոխարեն սնուցել է փոխադարձ կասկածամտություն՝ կողմերից յուրաքանչյուրին մղելով չբարձրաձայնվող սեփական մտորումների ու հաշվարկների։ Ակնհայտ է, որ ժամանակը պահանջում է բեկում մտցնել զարգացումների նման ընթացքում։  

Հաճախ պաշտոնական փաստաթղթերի տեսքով, իսկ ավելի հաճախ հրապարակային օրակարգից էլ դուրս` մեր երկրները երբեմն շատ ավելի մեծ կարևորություն են վերագրում, այսպես կոչված, հավասարակշռված արտաքին քաղաքականության բովանդակությանն ու նպատակահարմարությանը, քան կարելի է երևակայել։ Գործնականում այն հաճախ հանգեցնում է արտառոց իրավիճակների և պրակտիկ քաղաքականության տեսանկյունից հնացած կոնցեպտների գերակայության։ Ռուսաստանի հետ ունենալով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ՝ Հայաստանն այն հավասարակշռում է ուժային այլ կենտրոնների հետ հարաբերություններով, իսկ Ռուսաստանն իր հերթին, սեփական տարածաշրջանային քաղաքականության համատեքստում Հայաստանի հետ իր ունեցած հարաբերությունները հավասարակշռում է Ադրբեջանի հետ համագործակցության զարգացմամբ։ Արդյունքում ստացվում է մի անտրամաբանական պատկեր, երբ ո՛չ Հայաստանը ու ո՛չ էլ Ռուսաստանը այդ ամենից չեն շահում։

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների նոր ճարտարապետությունը հստակ փոխակերպումների միջոցով դրա պատմական բացառիկությունը պետք է կամրջի դեպի ապագա՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների  ազգային կենսական շահերը, քաղաքական իրատեսությունն ու պատմության դասերը։ Այդ դասերից մեկը և օրվա ռեալպոլիտիկը լուռ, բայց ծանրակշիռ վկայում է՝ ոչինչ այնքան արդյունավետ, ամբողջական և երկարաժամկետ չի կարող երաշխավորել Ռուսաստանի օրինական կենսական շահերը մեր տարածաշրջանում, որքան լիովին վստահելի, ուժեղ, անվտանգ և զարգացող հայկական պետականությունը։ Նույնկերպ, ոչինչ այնպես չի կարող երաշխավորել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համահավաք ու անվտանգ գոյությունը, նրա խաղաղ արարումն ու բարօրությունը, որքան նոր բովանդակություն և նոր տեսլական ստացած հայ-ռուսական զինակցությունը՝ զերծ հայ ժողովրդի ազգային շահերի հետ որևէ առնչություն չունեցող կաղապարված պատկերացումների ու կործանարար մտայնությունների ազդեցություններից։

Հարաբերությունների նման հավակնոտ մոդելն իր բովանդակությամբ պետք է գա ապացուցելու, որ սերտ զինակցությունը Ռուսաստանի հետ ոչ թե մարտահրավեր է Հայաստանի ազգային ինքնիշխանությանը, այլ ճիշտ հակառակը՝ հնարավոր միակ իրատեսական ճանապարհը, որը հեռանկար կբացի ազգային ինքնիշխանությունը լցնելու անհրաժեշտ ու իրական բովանդակությամբ, ամրապնդելու նրա հիմքերը, երաշխավորելու նրա շարունակական զարգացումը՝ հնարավորություն ստեղծելով նաև իրականությունից բխող հարացույց բացելու արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։

Դաշնակցության փոխակերպված ճարտարապետությունը աջակցության, վստահության ու պաշտպանվածության նոր ու հզոր ազդակ պետք է լինի տարբեր երկրներում ապրող, և ինչպես Մերձավոր Արևելքի պարագայում է՝ դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին ու հայկական համայնքներին։ Այն պետք է լինի ազդակ առ այն, որ Հայրենիքը մշտապես կանգնած է իրենց կողքին, կանգնած է իրենց պաշտպանելու դիրքերում, ընդ որում՝ ոչ թե խոսքերով, այլ գործով՝ բազմապատիկ ուժեղացած հայ-ռուսական դաշնակցությամբ, շատ ավելի ազդեցիկ գործիքակազմով և ռեսուրսներով։

Սեփական փորձի ու պատմության դասերի ռացիոնալ գնահատմամբ, գործակցության նոր բանաձևը պետք է ինքնավստահության լրացուցիչ աղբյուր ծառայի հարևան երկրների ու ժողովուրդների հետ հարաբերությունների կառուցման և խաղաղ գոյակցության կիրառական բանաձևեր ձևակերպելիս՝ «բաց՝ հաղորդակցության, համագործակցության ու խաղաղ գոյակցության համար և հաստատուն՝ սեփական շահերի ու ձգտումների առաջմղման հարցում» տրամաբանությունից ելնելով։

Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության նոր ճարտարապետությունը «երկու պետություն՝ մեկ նպատակ» կարգախոսի ներքո պետք է համախմբի եղբայրական երկու ժողովուրդների բոլոր ռեսուրսները։ Այն կարող է և պետք է ծառայի որպես հարաբերությունների օրինակելի մոդել, իսկ դրա արդյունքը՝ որպես հաջողված օրինակ մեր տարածաշրջանում ու դրանից դուրս, թե ինչ սպասել Ռուսաստանի հետ հարաբերություններից, երբ այդ հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է, սեփական շահերի սառնասիրտ ու իրատեսական գնահատումն ու քաղաքական կամքը՝ ծառայելու բացառապես ու միմիայն սեփական երկրի ու նրա քաղաքացիների շահերին։ Իր հերթին Ռուսաստանն այսօր, առավել քան երբևէ, կարիք ունի դաշնակցային հարաբերությունների մի այնպիսի հաջողված մոդելի, որը կծառայի որպես հպարտության օրինակ։ Մոդել, որը հնարավոր կլինի ի ցույց դնել իր մերձավոր միջավայրին ու ողջ աշխարհին ճիշտ այնպես, ինչպես տասնամյակներ շարունակ աշխարհը վկայակոչում է Միացյալ Նահանգներ-Իսրայել փոխհարաբերությունների հաջողված օրինակը»։

Լրահոս
21 Մայ
«Արսենալ»-ի խաղացողները ծափահարություններով են ընդունել Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշումը (տեսանյութ)Կենդանակերպի այս չորս նշանները ձեզ չեն դավաճանիԲերեզովսկին` Մխիթարյանի Բաքու չմեկնելու մասինՄահվան ելքով վրաերթ Երևանում. 20–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԿինը իր երիկամը զոհաբերել է հրշեջին, որը փրկել էր նրա մեկամյա դստերըՓիրս Մորգանն ՈւԵՖԱ-ին կոչ է արել Եվրոպայի լիգայի եզրափակիչը չանցկացնել ԲաքվումՀարգում եմ Մխիթարյանի որոշումը. ԷմերիՈւտկինը հիասթափվել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և վերադարձրել Բաքու մեկնելու տոմսըՍվիտալսկին վստահ է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է ԵՄ կողմից երկրում իրականացվող ծրագրերը Վլադիմիր Պուտինի «սիրուհին» զույգ երեխա է ունեցել (լուսանկարներ)Պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցել են հացադուլ հայտարարած անձանցՀայաստանի ամենագեղեցիկ աղջիկը պատրաստ է ապացուցել, որ իր գեղեցկությունը բնական է. բացառիկԱրձանագրվել է ՀՀ ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ. ՀՀ զինդատախազությունԱրցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա. Վլադիմիր Սոլովյովը՝ ուկրաինացի քաղաքագետին (տեսանյութ)Վերքննիչ բողոք է նախապատրաստում Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու դատարանի որոշման դեմ. դատախազությունՄենք անվտանգության սպառնալիքներ չենք տեսնում և ունենք լիակատար վստահություն հանրության հանդեպ․ Սարգիս ԽանդանյանՀՀ փոխվարչապետ Ավինյանը և Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկիին կարևորել են երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորը սպանության փորձ է կատարել. հարուցվել է քրեական գործՀերքում եմ, որ Խմբակցության հանդիպմանը ԲԴԽ կամ ՍԴ ցրելու մասին խոսակցություն է գնացել. ՄակունցԱրքայազն Չարլզը համաձայնել է հանդիպել Թրամփի հետ Խոշոր հարկատուների տրանսֆորմացիան. ո՞ւմ հաշվին է լցվում բյուջենԶԼՄ ներկայացուցիչներին տարել են Կենտրոնի ոստիկանությունԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կմշակի վեթթինգի մասին օրենքի նախագիծՄրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է. ՀՖՖ«Իմ քայլը» ԱԺ լիագումար նիստում կառաջարկի ստեղծել Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովՇատ երկար սպասված հայտարարություն, որի համար հիմա իսկապես ուրախ եմ. Թևան Պողոսյան «Game of Thrones»-ի նման ստացվեց՝ հավեսով սկսեց, վերջում գլխառադ է անում. ԱշոտյանՊարո՛ն վարչապետ, ներկայացրեք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը. Արման Վարդանյան (տեսանյութ)Ոստիկանությունն անդրադարձել է «տրանսգենդերների» հետ կապված միջադեպինԻրավիճակը տհաճ է ու վտանգավոր. Արամ ՍարգսյանՄեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության. ՇարմազանովԱվարտվեց Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը2019-ի ապրիլին Երևանի և մարզերի բազմաբնակարան շենքերի գներն աճել են. Կադաստրի պետական կոմիտե Հայ թագուհի. Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Շերի 73-ամյակը Դատաիրավական համակարգում «վեթինգ» հնարավոր է. իմքայլական պատգամավորՆման երևույթները անհանդուրժելի են և պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից. «Փյունիկ»-ի հայտարարությունըԵրևանի Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցում կոնֆլիկտներ են հասունանում Նիկոլայ Բաղդասարյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի մասինՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կասեցումը էլ ավելի է սրում իրավիճակը. Մանե ԹանդիլյանՍտորագրահավաքն անհրաժեշտ պայման է, բայց բավարար չէ. Մակունցը՝ ԼՀԿ-ի առաջարկի մասինՍտուգումներ՝ «Գորիս» ՔԿՀ-ում. պատժախցերի պատերին եղել են քրեական ենթամշակույթի չգրված կանոնների նշաններ Նիկոլը ո՛չ Սահմանադրության անունից խոսելու իրավունք ունի, ոչ էլ՝ մեր ժողովրդի. Մենուա Հարությունյան (տեսանյութ)Որևէ դատավոր չի թիրախավորվելու. Զեյնալյանը՝ վեթինգի մասինԵկել է «խաղաքարտերը» բացելու պահըՎանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ է ստացել Դերժավայի Արկադի թիկնազորին «ասֆալտին փռելիս» հայտնաբերված զենքերը օրինական են եղելՔաղաքացին ընկել է ջրանցքն ու մահացել (տեսանյութ) ԿԳՆ-ն ահազանգ է ստացել 1-ին դասարանցիների ընդունելության գործում արհեստական խոչընդոտների մասին 7 հատ սելֆի և ֆեյսբուքյան գրառումներ. Տիգրան Ավիանյանի «արդյունավետ» այցը՝ ՈւկրաինաԱյսօրվա դատական իշխանությունը զրո տոկոս հեղինակություն ունի. Նիկոլայ Բաղդասարյան
Ամենադիտված
Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՔոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր ԺիրինովսկիԻնչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես․ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Եթե որևէ մեկի մտքով անցնի խոչընդոտել դատարանի շենք մտնելս՝ քրգործ հարուցելու հաղորդում կտամ․ փաստաբանԶինված ոստիկանները Երևանում կանգնեցրել են Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Դատավոր Դավիթ Բալայանը փորձեց պատուհանից մտնել դատարան` վայր ընկավ (տեսանյութ) Սեքսի 7 տեսակ, որոնք կանայք, իրոք, հավանում են
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցՀրապարակվել է տեսանյութ՝ այրվող ինքնաթիռի ներսիցՍերժ Սարգսյանն այս պահին Նաիրի բժշկական կենտրոնում է Քոչարյանն անցավ հակագրոհի. ինչպես կարող է շրջվել «դարի դատավարությունը»Կրկին շքեղ հարսանիք. հարսիկը Արթուր Բաղդասարյանի դուստրն է (տեսանյութ)Ադրբեջանը և Երևանը կփլուզվեն. Վլադիմիր Ժիրինովսկի
Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնՍարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Ինչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Ալիևի հետ հանդիպման մասին խոսելիս Փաշինյանը հեռախոսով նամակ ստացավ, որից հետո սկսեց կմկմալ (տեսանյութ)Ինչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ) Տեսեք՝ ինչ լավ լուր եմ հայտնում ձեզ․ Գագիկ ՍուրենյանՀերոս Ռոբերտ Աբաջյանի՝ Կյաժի վերջին հեռախոսազրույցը զորամասի հրամանատարի հետ (տեսանյութ)