Երգչուհի Ադելն ամուսնալուծվել է
WorldԲրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է ամուսնուց՝ գործարար Սայմոն Քոնեքիից ամուսնալուծության մասին, հաղորդում է The Associated Press-ը։ Նշվում է, որ երգչուհու ներկայացուցիչները հաստատել են այդ տեղեկատվությունը։
«Նրան ձգտում են միասին սիրով դաստիարակել իրենց որդուն»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ նախկին ամուսինները մտադիր են միասին դաստիարակել իրենց որդուն։ Նրանք, ինչպես և նախկինում, խնդրում են հարգել իրենց անձնական կյանքը։
30-ամյա երգչուհու և 45-ամյա Քոնեքիի կապի մասին հայտնի էր դարձել 2012-ի հունվարին։ 6 ամիս անց Ադելը հայտարարել էր, որ երեխա է ունենալու, այժմ որդին 6 տարեկան է։
Նրանք ամուսնացել էին 2017-ին։ Ամուսնությունը եղել է գաղտնի։