Որն է «ախպերական մտածողությունը»
БлогосфераՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է՝
«Ախպերական մտածողությունն» այն է, երբ պետական բարձր պաշտոններին նշանակվում են կա´մ քո, կա´մ քո ուժային հենարանների բարեկամները, ինչպես նաև «քայլախպերները», Ազգային Ժողովում տեղ են գրավում ընտանիքի անդամները, իսկ պետական կառավարման լծակներին մոտ կանգնելու ամենակարևոր գրավականը քո կողքին անգույն և թույլ երևալն է:
Տպավորություն է`թե ստատուսները գրվում են սեփական վարկանիշը նվազեցնելու համար, իսկ մեկ տարի շարունակ որոշ զանգվածների կողմից անվերջ փառաբանված լինելը կտրում է իրականությունից`մտցնելով բոլորովին այլ` երևակայական իրականության դաշտ: