00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արոնյանը կրկին միավոր կիսեցՌոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ «Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան ՖԻՖԱ. հայտնի են 2019-ի լավագույն հավակնորդները«Արարատ»-ը հաղթել է «Փյունիկ»-ինՊաղեստինի ղեկավարը հրաժարվել Է իր բոլոր խորհրդականների ծառայություններից. Wafa Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն (մաս առաջին)Հաղթանակները «սեփականաշնորհելու» նուրբ արվեստը

Գարեգին Բ-ն պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ.

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր, Սուրբ Հարության տոնի ուրախությունն է համակել մեր հոգիները, Հարության հաղթական բերկրանքն է ամենուր՝ մեր շուրջը, մեր եկեղեցիներում, ընտանիքներում, քրիստոնյա ողջ աշխարհում, նաև՝ բնության զարթոնքի մեջ: Քրիստոս հաղթական ելել է փակված քարանձավից, և հրեշտակը Նրա հարության ավետիսն է հնչեցնում թափուր գերեզմանից: Փրկչի հաղթանակով փշրվել են մեղքի ու մահվան կապանքները, բացվել են դռները երկնքի արքայության և մարդկանց ընծայվում է աստվածային շնորհը՝ ժառանգելու հավիտենական կյանքի անգին պարգևը. «Ես իսկ եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի. և ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» (Հովհ. ԺԱ 25-26):

Քրիստոսով հարության և հավիտենական կյանքի ուղին սկսվում է այս աշխարհից, մարդու կյանքի վերափոխումից, մեղքի ու չարիքների մերժումից, դեպի սրբություն ու կատարելություն ընթացքից: Արդարև, որտեղ բաց են մարդկային հոգիները Քրիստոսի Հարության լույսի առջև, այնտեղ ցրվում ու նահանջում են խավարները աստվածամերժ չարահնար խորհուրդների, մոլորեցնող գաղափարախոսությունների, բաժանումների ու բևեռացումների, անհանդուրժողականության, թշնամության ու պառակտումի, և հաստատվում են համերաշխություն ու միաբանություն, հավատարմություն, սրբություն, սեր և ուրախություն: «Աստված հարություն առավ, և ցրվեցին Նրա բոլոր թշնամիները»,- օրհնաբանում է ժամասացը:

Աշխարհի խաղաղության, հասարակության բարօրության, մարդկության ներդաշնակ գոյակցության, ընտանիքների ամրության և ամենայն բարիքի հակառակ են այն ընթացքները, որոնք մերժում են Քրիստոսով նորոգությունը և գերի դարձնում կյանքը մեղքին, ենթարկում աղավաղումների ու կործանման:

Քրիստոսի Հարության ավետիսը հրավեր է ամենքին՝ ապրելու Փրկչի պարգևած շնորհներով՝ որպես նոր մարդ, ինչպես պատգամում է առաքյալը. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու` արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփ. Դ 22-24): Հավատալ Քրիստոսի Հարությանը և Քրիստոսով մեր հարությանը ու մեր կյանքի վերափոխմանը, նշանակում է ոչ միայն հաղթանակ տանել մեղքի, մոլությունների ու մոլորությունների դեմ, այլև սիրով համակվել ամենքի հանդեպ՝ մերժելով արդարության, արժանապատվության  և ամենայն մարդկայինի ոտնահարումները, տարածել հոգատարություն ու համընդհանուր հաճություն, ինչպես Քրիստոս, «որ եկավ և փրկեց բոլոր արարածներին» (Շարական): Հարության շնորհն ընդունած քրիստոնյայի կյանքում տեղ չունեն ագահության, անիրավության, ատելության, բռնությունների և Աստծո պատվիրանները անտեսող այլ դրսևորումները, որոնք մեղքից ու մահից Քրիստոսի պարգևած ազատության մերժումն են և վերացնում են բարին ու բարիքը մարդու, ընտանիքի, երկրի կյանքից: Ազատությունը տրված է բարին ընտրելու և ո՛չ թե չարիքի  ու սանձարձակությունների պատրվակ դարձնելու համար (հմմտ. Ա Պետ. Բ 16): Հիրավի, հարության շնորհի ժառանգորդ լինելը արտահայտվում է ապրելակերպի, գործերի, ոչ միայն անձնական ու ընտանեկան, այլև հանրությանը, ազգին, մարդկությանը բերած օգտակարության ու ներդրումի մեջ: Այս ճանապարհով է պայծառանում և արդյունավորվում հավատքը, առատանում հույսը, հաստատվում եղբայրասիրությունն ու միասնաբար առաջընթացի ուղին:

Քրիստոսի չարչարանքներն ու Հարությունը հանուն մեզ, հանուն ողջ մարդկության՝ աստվածային անսահման սիրո արտահայտությունն են: «Նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլև Նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար (Բ Կորնթ. Ե 15): Սերը, սիրելիներ, անձնակենտրոն չէ, իրենը չի փնտրում (Ա Կորնթ. ԺԳ 5), արտահայտվում է միմյանց հանդեպ նվիրվածությամբ և հիմքն է ծաղկումի, վերելքի, հարության: Այս է այն կարևոր պատգամը, որ Փրկիչ մեր Տերը փոխանցում է մարդկանց Իր օրինակով: Տիրոջ Հարությունն ինքնին համընդհանրության, հավաքականության ու միաբանության խորհուրդն է բերում աշխարհին: Քրիստոս բոլորին բերեց իր ծառայությունը, այդպես էլ մենք ապրենք միմյանց հանդեպ սիրո ու ծառայանվիրումի, նախանձախնդրության ու հանձնառության ոգով: Այս գիտակցությամբ է, որ ի զորու պիտի լինենք դիմագրավել մեր պետական ու համազգային կյանքի դժվարությունները, լուծել մեր առջև ծառացած խնդիրները, ամրապնդել ընտանիքները, անսասան պաշտպանել ու շենացնել մեր հայրենիքը, աշխարհասփյուռ ազգային մեր կյանքը: Մեր ժողովուրդը, որ ընդունել է Քրիստոսին որպես իր Փրկչի, և առ Տերը սիրով ու հավատարմությամբ հառնել պատմության արհավիրքներից, այսօր էլ այդ հավատքով, այդ զորությամբ պիտի շարունակի կերտել իր հաղթանակներն ու ձեռքբերումները: Արդ, սիրելիներ, Քրիստոսի էջքով սրբագործված մեր երկրում և համայն մեր կյանքում հարատև պահենք Քրիստոսի Հարության լույսն ու զորությունը և շարունակ նորոգվենք մեր Փրկչի  պարգևած շնորհով: Այսպես մենք կարող կլինենք միասնաբար ընթանալ դեպի հզոր հայրենիքի նորակերտում, դեպի նոր հորիզոնները մեր կյանքի՝ փաստելով, որ մենք Քրիստոսով հարուցյալ ժողովուրդ ենք, Քրիստոսի ժողովուրդն ենք, Աստծո սեփական ժողովուրդն ենք:

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության ցնծալի ավետիսով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին՝ իրենց ծառայության արգասավորման մաղթանքով: Հայրապետական օրհնությամբ ողջունում և ամենայն բարյաց Մեր մաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանին: Ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն: Սուրբ Հարության շնորհաբեր տոնի առիթով Մեր բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը՝ մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին:

Սուրբ Հարության շնորհառատ այս օրը աղոթում ենք, որ աշխարհում հրաշագործեն Փրկչի Հարության շնորհները, մարդիկ նորոգվեն կյանքի, խաղաղության, միասնության բարի ձգտումներով ու իրագործումներով և լինեն մեկ ընտանիք աստվածային օրհնության ներքո: Ընտանիքին նվիրված այս տարում վերստին հայցում ենք, որ Քրիստոսի Հարության լույսով պայծառանան ու ամրանան ընտանեկան մեր հարկերը՝ լի սիրով, համերաշխությամբ ու երջանկությամբ: Թող Տերն Իր անսահման սիրո մեջ պահպանի մեր ժողովրդին և անշեջ պահի հարության լույսն ու ուրախությունը մեր սրտերում, մեր երկրում ու համայն աշխարհում:

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Լրահոս
20 Օգոս
Սարանսկում հարբած հայրը փորձել է երեխային վայր գցել բազմահարկ շենքի պատուհանից (տեսանյութ)Էմիլի Ռատակովսկին մինի բիկինիով ցուցադրել է իր գեղեցիկ մարմինը (տեսանյութ) Մաշտոց-Կորյուն խաչմերուկում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կա վիրավորՓաստորեն ես ճիշտ էի, իսկ Նիկոլը` սխալ. ոչ մի գաղտնի փաստաթուղթ գոյություն չունի. Արթուր ՂազինյանԱրոնյանը կրկին միավոր կիսեցՌոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ Թվով 11-րդ զորամասն անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին․ Փաշինյան Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են ռազմագերի Արայիկ Ղազարյանին․ Արցախի ՄԻՊ Մակրոնը ցավեցրել է կնոջ ձեռքը լրագրողների աչքի առաջ (տեսանյութ)26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով (տեսանյութ)«Շիրակ» օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն Տանտիրոջ 21-ամյա դուստրը ննջասենյակի ներքնակի միջից գողացել է 4 հազար դոլար Հայտնի է դարձել «Օսկար»-ի գլխավոր հավակնորդների անունները Բերման են ենթարկվել հոսանքով ձուկ բռնողները «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին. Azatutyun.am Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը. Արմեն Աշոտյան ՖԻՖԱ. հայտնի են 2019-ի լավագույն հավակնորդներըՄահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին«Արարատ»-ը հաղթել է «Փյունիկ»-ինՊաղեստինի ղեկավարը հրաժարվել Է իր բոլոր խորհրդականների ծառայություններից. Wafa Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի Մեր նստելը ձեր քայլելուց հզոր է լինելու. Մարգարիտ Եսայան Թոշակառուն գերեզմանատան տարածքից ապօրինի հատել է չորս սոճի Մերկելը հանրությանը ներկայացել է 20 տարվա վաղեմության զգեստով Ոստիկանություն բերված 3 անձ ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. ՄԻՊ Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն (մաս երկրորդ)Վարչապետի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն (մաս առաջին)Քրեակատարողական հիմնարկներում նշել են Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Երևանում կկառուցվի 71 հարկանի երկնաքեր Սպանություն Պուշկինոյում․ կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)Ամուլսարի պաշարների նկատմամբ հավակնություն ունեցող ընկերությունը ազնիվ չէ մեր երկրի հանդեպ. Վարազդատ Կարապետյան46-ամյա Հայդի Քլումը «ցնցել է» համացանցը թոփլես լուսանկարով Որևէ վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է. Մերի ԳալստյանԱմուլսարի մասին զրույց Քաղաքացու հետ. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է Տերմինալներ վնասած ու գողություն կատարած երիտասարդը հայտնաբերվել է (տեսանյութ) Երեք ուրացում՝ մեկ օրում. Ռուբեն Մելիքյան ԵՄ-ն աշնանը կվերադառնա փողերի լվացման մեջ մեղադրվող երկրների «սեւ ցուցակի» կազմմանը «Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի փաստեր. ՀԲՃ-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն Հաղթանակները «սեփականաշնորհելու» նուրբ արվեստըԳյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդինԿարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com Ադրբեջանցի լրագրող Սամիրա Բայրամովան հիացած է Վրաստանում ՀՀ դեսպանի գործունեությամբ Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ Ամուլսարի մասին նույն զեկույցը, որն ընթերցել է ՔԿ-ն. Լենա ՆազարյանՆաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները Նիկոլ Փաշինյանը 117 միլիոն դրամ է նվիրել իր երեխաների քավոր Աշոտ Բլեյանին (տեսանյութ) Վթար Երևան-Իջևան ճանապարհին. 24-ամյա վարորդը մահացել է Եթե Սերժ Սարգսյանը որևէ գործով կասկածյալ կամ մեղադրյալ չի, ուրեմն այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ սուտ էր. Կարինե Աճեմյան
Ամենադիտված
Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը (տեսանյութ) Սյունիքի մարզում «աղջիկ փախցնելու» փորձը ողբերգական ավարտ է ունեցել (լուսանկարներ) NASA-ի հրապարակած լուսանկարում նկատվել են այլմոլորակայինների ուրվագծերՆիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել«Անդրանիկ Մկրտչյանը ինքնասպան չի եղել, նրան սպանել են». փորձագետ. Forrights.amՏավուշի մարզում ՀՀ զինված ուժերը կարողացել են ավելի քան 140 հեկտար տարածք ազատագրել Ադրբեջանում ոստիկանությունն արդեն չորրորդ օրն է՝ փորձում է բռնել ձնեմարդուն (լուսանկար) «Ռուս Քարդաշյանը»` նոր կրակոտ ֆոտոշարքում ԱՄՆ-ում կայծակը հարվածում է տղամարդուն. տեսախցիկը պահը ֆիքսել է«Ես իմ աղջիկ հալով ասում եմ ձեր մերը»․ ովքեր են համացանցում հայհոյող հայ կանայք
Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըՄահացել է «Միսս Եվրոպա-2014»-ը (լուսանկարներ) Իրականում Փաշինյանը Սևան ավտոշարասյունո՞վ է գնացել (տեսանյութ)Կինը, ում կուլ էր տվել հսկայական օձը, ողջ է մնացել (տեսանյութ) Հայկ Սարգսյանը 330 հազար դրամ արժողությամբ «մայկա» է հագել՝ Սեւան հրավիրող տեսահոլովակում (լուսանկար) Սև ծովում խեղդվել են աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնըԶապորոժիեում սպանել են «Յապոնչիկի» իրավահաջորդին (տեսանյութ) Ինչպես է Արարատ Միրզոյանը տոնում Վարդավառը (լուսանկարներ)«Հերիք էլավ». Սասուն Միքայելյանը Փաշինյանի ներկայությամբ հունից դուրս եկավ (տեսանյութ)Սամվել Կարապետյանը՝ Իգոր Կրուտոյի տարեդարձին (լուսանկարներ)
Ով և ինչպես է սպանում «օրենքով գող» Անդիկին. կադրեր՝ տարբեր ռակուրսներից«Օրենքով գող» Անդիկի վրա կրակելու պահը. բացառիկ տեսանյութ Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել (լուսանկարներ)Ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի ավտովթարը. նախնական վարկած Սկանդալային տեսանյութ. Հայկ Սարգսյանը աղջիկների է էքսկուրսիա տարել ՀՀ նախագահի նստավայր (տեսանյութեր)Երկրում դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ Արսեն Թորոսյանը ռեստորանում «քեֆ է քաշում» (լուսանկար) Ինչ տեսքով ԱԺ-ում առաջին անգամ ելույթ ունեցավ իմքայլական պատգամավորը (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի որդին` Նվեր Ծառուկյանը, նշանադրվել է (լուսանկար)Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմանը հատած զինծառայող Ղազարյանի լուսանկարներըԳլենդելից հայ զույգի երեխային այլ կին է կրել ու ծնել բժիշկների սխալի պատճառով (տեսանյութ)