Վարչապետը չգիտի, թե այսօր ինչ տոն է և ֆեյսբուքում շնորհավորել է Հիսուսի ծնունդը
ՔաղաքականԲնական է, վարչապետը ինքը չի գրել իր Ֆեյսբուքյան շնորհավորանքը՝ ուղղված ժողովրդին։ Եթե ինքն է գրել, ավելի վատ, որ չգիտի, թե այսօր քրիստոնեական ինչ տոն է։ Այդ առթիվ հենց իր ֆեյսբուքյան էջում շատ են գրառռւմները, որ այսօր Քրիստոսի Ծնունդը չէ, այլ Հարությունը։ Ներկայացնում եմ ընդամենը մի գրառում։
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
4 hrs ·
Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս:
– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։
– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։
- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։
– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։
– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։
– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
Մեջբերումը, որ արված է Նոր Կտակարանից 4 ժամ առաջ վերաբերում է Հիսուսի ծննդյան տոնին, որ հունվարի 6-ն է։ Կամ տեղը տեղին ճշտեք հետո դիմեք ձեզ ընտրող ժողովրդին կամ մի դիմեք ընդհանրապես, պարտադիր չէ, որ դուք ամեն ինչ իմանաք։ Կամ էլ խելքը գլխին խորհրդականներ պահեք։
Գրառման հեղինակը ճանաչված դերասանուհին է։
Աղբյուրը` Hraparak.am