ԱԺ-ում մեկնարկել է ՏՄՊՊՀ նախագահի ընտրության քվեարկությունը
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը:
Այս պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Գեղամ Գևորգյանն է:
Ընտրությունը պատգամավորների կողմից իրականացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:
ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: