Ինչպե՞ս կարելի է ազատվել անճաշակ, անբովանդակ ու անորակ սերիալներից. Արման Եղոյան (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցողը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Հակոբյանին հետևյալ հարցն ուղղեց.
«Գաղտնիք չէ, որ հեռուստաալիքների մեծ մասը եթերաժամանակի բացերը լրացնելու համար գնում են էժան արտասահմանյան սերիալներ, կարո՞ղ է արդյոք հանձնաժողովը սահմանել որոշակի չափաքանակ տեղական արտադրության կոնտենտի, որպեսզի այս խնդիրը մենք լուծենք այդ անճաշակ, անբովանդակ ու անորակ սերիալներից ազատվելու համար: Ինչպիսի՞ լուծում կարող եք տալ այս խնդրին»:
Մանրամասները՝ տեսանյութում: