Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ
СпортԿրասնոյարսկի «Ենիսեյ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 շաբաթ: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք ունի: Սարկիսովը վնասվածքը ստացել էր Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Սպարտակ»-ի հետ խաղում: