Շենաթաղում բնակիչները չունեն հեռուստատեսություն. այդ մասով ի՞նչ ծրագրեր կան. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱժ-ում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը: Հիմնական զեկուցողը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Հակոբյանին հետևյալ հարցն ուղղեց.
«Իմ հարցը վերաբերում է հեռուստատեսության հասանելիությանը մարզերում: Փակվել են տեղական հեռուստատեսություններ և դրանով նվազել է մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որովհետև մարզերում, ինչպես գիտենք, հիմնական ինֆորմացիան ստանում են հեռուստատեսությունից: Մարզերում մի քանի հեռուստատեսություններ են սփռվում, առաջիկայում հանձնաժողովը ունի՞ ծրագիր՝ խթանելու երևանյան որոշ հեռուստատեսությունների սփռման տարածքն ընդլայնելու և հասցնելու մինչև մարզեր: Թվայնացման հետ կապված, ցավոք սրտի, հեռարձակման որոշ որակական խնդիրներ ունենք կոնկրետ Սիսիանում: Շենաթաղում ընդհանրապես մի ամբողջ լեռան ստորոտի բնակիչներ չունեն հեռուստատեսություն: Այդ մասով ի՞նչ ծրագրեր կան»:
Մանրամասները՝ տեսանյութում: