Հարուցվել է քրգործ՝ «Մի կտուրի տակ» ծրագրի հետ կապված. դատախազություն
ԻրավունքՈստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Մի կտուրի տակ» բնակարանաշինական ծրագրի կապակցությամբ։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի, 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն։ Կասկածյալներ դեռևս չկան։
«Մի կտուրի տակ» ծրագրով նախատեսվում էր կոոպերատիվների ստեղծման միջոցով մատչելի՝ առանց տոկոսադրույքի, առանց կանխավճարի, ինքնարժեքով բնակարաններ գնել: Սակայն ծրագրին մասնակցելու համար քաղաքացիներից պահանջվում էր վճարել 2000 դրամ:
«Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանը նշել էր, որ կառավարության հետ պայմանագիր ունեն և պետք է փորձեն հողատարածքներ վերցնել: Նրա հաշվարկով` ծրագրում արդեն ընդգրկվել է 50 հազար մարդ:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ կասկածներ կան, որ ծրագիրը խարդախություն է՝ գումար շորթելու նպատակով: