Արթուր Պետրոսյան` «Լոռի»-«Բանանց» հանդիպման մասին
ՍպորտՎանաձորի «Լոռի» ակումբի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը տարօրինակ է համարում «Բանանց»-ի` կիսաեզրափակչի խաղից հրաժարվելու փաստը:
«Տարօրինակ է, որ առանց խաղալու դուրս եկանք եզրափակիչ: Չգիտեմ` ուրախանալ, թե տխրել: Այս խաղը կարևոր էր, բայց չկայացավ: Ես իմ ֆուտբոլիստ և մարզչական կարիերայի ընթացքում նման բանի ականատես չեմ եղել: Կցանկանայինք, որ հաղթանակը լիներ ոչ թե տեխնիկական, այլ խաղի արդյունքում: Պետք է պատրաստվենք մյուս խաղին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետրոսյանը:
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանց»-ը տեխնիկական պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղի մեկնարկում «Բանանց»-ի ֆուտբոլիստները դուրս եկան մարզադաշտ, ողջունեցին «Լոռի»-ի ֆուտբոլիստներին: Այնուհետև «Բանանց»-ի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը լքեցին մարզադաշտը: