Ճապոնիայում ռեկորդային ոսկե լոգարան են ստեղծել
ԱշխարհՃապոնական Սասեբո քաղաքի հանգստավայրում տեղադրել են մաքուր ոսկուց պատրաստված աշխարհի ամենամեծ լոգարանը, հայտնում է Kyodo news-ը։
Ոսկե ավազանը տեղադրված է հանգստավայրում, որտեղ կան տաք աղբյուրներ և դրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Այն կլոր է և կարող է տեղավորել միաժամանակ 2 մարդ:
Նշվում է, որ ավազանն անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները և, ըստ նախնական տվյալների, դրա մեջ 1 ժամ պառկելու համար մարդը կվճարի 48 դոլար:
Լոգարանն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: