ԱՄՆ-ն լիովին արգելել է իրանական նավթի ձեռքբերումը. բացառություններն այլևս չեն գործի
ԱշխարհԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ այն երկրները, որոնք Իրանից բացառության կարգով նավթ էին ներկրում, չնայած Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, այլևս նման հնարավորություն չեն ունենա, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի՝ հավելելով, որ որևէ երկրի համար անցումային շրջան նախատեսված չէ. բոլոր երկրները պետք է իրանական նավթից հրաժարվեն մայիսի 1-ից հետո:
ԱՄՆ-ն կրկին պատժամիջոցներ էր սահմանել Իրանի նկատմամբ այն բանից հետո, երբ միակողմանիորեն դուրս էր եկել Իրանի հետ միջուկային գործարքից: Վաշինգտոնն 8 երկրների (Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Թուրքիա, Իտալիա, Հունաստան) 6 ամսով թույլ էր տվել սահմանափակ քանակությամբ իրանական նավթ ձեռք բերել՝ պարտավորվելով դրանց նկատմամբ պատժամիջոցներ չկիրառել: