Հայ շախմատիստուհիների արդյունքերը` Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՇախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն ավարտվեց, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն անգամ 20 լավագույնների շարքում չեն:
Մրցաշարի վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը պարտվեցին, հաղթանակ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը:
11 հնարավորից հավաքելով 6,5 միավոր` Էլինա Դանիելյանը 29-րդն է, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31-րդը, Մարիա Գևորգյանը՝ 32-րդը, Լիլիթ Մկրտչյանը՝ 35-րդը: