Որսագողերը շարունակում են ոչնչացնել ռնգեղջյուրներին
ԱշխարհՉնայած որսագողության պատժամիջոցների խստացմանը` Հարավաֆրիկյան Հանրապետությունում որսագողերը շարունակում են ոչնչացնել ռնգեղջյուրների, որոնք առանց այն էլ ոչնչացման եզրին են։
«Տարվա սկզբից որսագողերը ոչնչացրել են 281 ռնգեղջյուր, որոնցից 164-ը Կրյուգեր խոշորագույն զբոսայգուց են եղել։ Եթե ռնգեղջյուրների անօրինական որսը այսպիսի տեմպով շարունակվի, ապա սպանված կենդանիների թիվը կարող է գերազանցել նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը (448 ռնգեղջյուր)», -հայտարարել է երկրի բնապահպանության նախարարը։
Նա հաղորդել է, որ արդեն ձերբակալվել է 176 որսագող և ռնգեղջյուրի կոտոշի առևտրով զբաղվող անձինք։
Ռնգեղջյուրի կոտոշը ոսկուց թանկ է գնահատվում։ Նրա մեկ կիլոգրամը արժե 50 հազար դոլար։