Պատգամավորներն ահազանգեր են ստացել. Աժ-ում պատրաստվում են հսկիչ հանձնաժողովներ ձևավորել
ПолитическиеԱյսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը, որի ընթացքում քնարկվել են մի քանի օրենսդրական հարցեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Մի քանի օրենսդրական նախաձեռնության հետ կապված հարցեր էինք բարձրաձայնում, կրթության ոլորտում՝ Սիսակ Գաբրիելյանի հետ։ Մամուլի ասուլիսների ընդացքում այդ ծրագրերը մանրամասն կներկայացվեն։ Քննարկվել են ոչ միայն օրենսդրական հարցեր, այլև քննիչ հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտությունը։ Օրինակ՝ հանքարդյունաբերության, ջրօգտագործման հետ կապված և այլ ոլորտներ։ Մենք պլանավորում էինք այդ հանձնաժողովների ստեղծումը՝ մինչև վարչապետի հրահանգը։
Եվ պետք չէ այն դիտել որպես հանդիմանանք։ Ես համաձայն եմ, որ Ազգային ժողովն օգտագործի իր ամբողջ ներուժը։ Ժամանակի ընթացքում ամբողջ գործիքակազմը կկիրառենք։ Այն, ինչ վերպահված է քննիչ հանձնաժողովների լիազորությունների շրջանակում, գործելու ենք բացառապես այդ շրջանակում։ Քննարկել ենք հիմնականում համայնքների զարգացմանը, հարկային դաշտին վերաբերող հարցեր»,-նշեց Լիլիթ Մակունցը։
Հարցին, թե ինչպե՞ս է առաջացել հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտությունը, պատգամավորը պատասխանեց՝ «Հանրային քննարկումների առիթ դարձած իրադարձություններին մեծ ուշադրություն ենք դարձնում։
Հանդիպումներ են կազմակերպվել, և մենք եղել ենք հետևողական։ Պարբերաբար ահազանգեր են ստացել պատգամավորները, և մենք հարկ ենք համարել այդ հարցերին ինստիտուցիոնալ լուծումներ տալ։ Կան մտահոգություններ, ահազանգեր, որոնց հանձնաժողովի ձևով կանդրադառնանք»։
Պատգամավորը նշեց, որ չարաշահումների մասին չի կարող խոսել, քանի դեռ չկան փաստեր։
Ասպրամ Փարսադանյան