«Եղբորս` Վազգենի նման ասած...». Արամ Սարգսյան
ՔաղաքականԵղբորս` Վազգենի նման ասած, մենք միշտ պիտի հիշենք, որ մենք այն ժողովուրդն ենք, որն աշխարհում մեծ փորձությունների միջով է անցել, բայց կայուն է մնացել: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանի խոսքով` Ցեղասպանության խնդիրը արտաքին քաղաքականության մեջ համար մեկ խնդիր դնելու համար նախ պետք է ուժեղ պետություն դառնալ:
Հարցին, թե արդյոք Հայաստանի նոր իշխանությունը որևէ քայլեր անում է ուժեղ պետություն դառնալու համար, նա պատասխանեց. «Այսօրվա իշխանությունը նոր է եկել և ժառանգությունը, որ ունենք այս տարիների ընթացքում, դա բավականին բարդ ժառանգություն է` հատկապես հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները հաշվի առնելով: Այսօրվա իշխանությունների գործունեությանը 6-7 ամսվա կամ 1 տարվա անցածով չի կարելի գնահատական տալ: Սրանք լուրջ խնդիրներ են, որոնք թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական բալանսի վերականգնման պահանջ են դնում: Դրա համար լուրջ աշխատանք է պետք է անել»,-ասաց Արամ Սարգսյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ Արամ Սարգսյանը նշեց, որ պիտի ուժեղանանք և բոլորին ցույց տանք, որ մենք ուժեղ ենք: Նրա խոսքով, դրա համար պետք է գործել և ունենալ համապատասխան իրազեկվածություն: