2008-ի մարտի 1-ին 30 հոգուց բաղկացած հանցագործ ստորաբաժանում է ժամանել Հայաստան. իրավապահները ա՞չք են փակում
Բլոգոսֆերաֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Վլասյանը գրում է․
«2008-ի մարտի 1-ի հետքերով...
1.5 ամիս առաջ ինձ տեղեկություն հասավ որ 2008-ին 30 հոգուց բաղկացած, հիմնականում Օսեթիայի քաղաքացիներից, հանցագործ ստորաբաժանում է ժամանել Հայաստան և հենց օդանավակայանում զինվել և տեղափոխվել են Մաշտոցի պողոտայում գտնվող 2 դատարկ բնակարաններ, ովքեր պիտի զորքի նահանջի դեպքում զենք կիրառեին ժողովրդի դեմ։
Ինֆորմացիան ստանալուն պես , համոզվեցի որ ինֆորմացիա փոխանցողը պատրաստ է նաև ցուցմունք տալ, այն հավաստի խողովակների միջոցով փոխանցել եմ համարժեք կառույցի ։ Սակայն ի հիասթափությունս ինձ , երեկ փոխանցել են ինձ , որ պետական իրավապահ կառույցը պատասխանել է , որ այս ինֆորմացիան իրենց հետաքրքիր չէ։
Սրա միակ բացատրությունը համակարգում առկա քոչարյանասերժահպատակ հանցագործների առկայությունն է...
Նոր Հայաստանում դեռ մինչև հիմա ոչ մի ԱԱԾ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել...»։